Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իրենց հարգանքի տուրքն են մատուցել Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները։ Հուշահամալիր են այցելել Արզնիի ասորի համայնքի և «Քուրդիստան» կոմիտեի ներկայացուցիչները, որոնք «Արմենպրես»-ի հետ զրույցում խոսել են ցեղասպանության վերքերի մասին՝ շեշտելով հիշողության պահպանումն ու համատեղ պայքարը արդարության համար։ Ասորի համայնքի ներկայացուցիչ, Արզնի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Նելլի Հարությունյանը հայտնեց, որ համայնքի …