Երևանի քաղաքապետ, ՔՊ կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը չպատասխանեց հարցին՝ արդյո՞ք Ալեն Սիմոնյանն իր ընկերն է։ Լրագրողը հարց ուղղեց Ավինյանին՝ արդյո՞ք իր ձայնը վճռորոշ է եղել Հայկ Սարգսյանի՝ ՔՊ ցուցակում ընդգրկվելու հարցում։ Ավինյանը նախ ասաց, որ ներկուսակցական հարցերը քննարկում են կուսակցության ներսում, ապա լրագրողի այն դիտարկումից հետո, որ Սարգսյանն անձամբ է հանրայնացրել դա, Ավինյանը արձագանքեց։ …

