Եթե մեկն օտար հատուկ ծառայությունների գործակալ է, կարելի է ասել՝ դե լավ, ոչինչ, ինքը սրբազա՞ն է․ Միրզոյան

Լուրեր

29.12.2025 | 15:23
Թենիսի ֆեդերացիան պարգևատրել է տարվա լավագույն մարզիկներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.12.2025 | 15:19
Ավինյանը ՔՊ ցուցակում է // Դատախազությունն ուսումնասիրում է Կաթողիկոսի հասցեին արված արտահայտությունը․ ԼՈՒՐԵՐ
29.12.2025 | 15:15
Թուրքիայում ԻԼԻՊ-ի դեմ գործողության ժամանակ 3 թուրք ոստիկան է զոհվել, 9-ը՝ վիրավորվել
29.12.2025 | 15:02
Պարեկը բռնություն է գործադրել անձի նկատմամբ․ ՔԿ
29.12.2025 | 14:53
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է բարեգործական նպատակով լուսաբանումներ անելիս փակել երեխաների դեմքերը
29.12.2025 | 14:44
Պաշտոնից հեռացող ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի ամանորյա ուղերձը
29.12.2025 | 14:35
Ավինյանը չպատասխանեց` Ալեն Սիմոնյանն իր ընկե՞րն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.12.2025 | 14:26
Չինաստանը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Թայվանի ափերի մոտ
29.12.2025 | 14:17
Աբովյան համայնքի նախկին ղեկավարին 6 դրվագով մեղադրանք է ներկայացվել․ ՀԿԿ
29.12.2025 | 14:08
Վուչիչը կատարում է ցուցարարների գլխավոր պահանջը. Սերբիայում 2026 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
29.12.2025 | 14:05
«Ցրվենա Զվեզդան» պատրաստ է վաճառել Նաիր Թիկնիզյանին․ աղբյուր
29.12.2025 | 14:00
Ես նպաստ չեմ խնդրում, ես ապրելու իրավունք եմ ուզում. Տիպ 1 շաքարային դիաբետ ունեցողները «բավարար հիվանդ» չեն համարվում պետության աջակցության համար
29.12.2025 | 13:54
Եթե մեկն օտար հատուկ ծառայությունների գործակալ է, կարելի է ասել՝ դե լավ, ոչինչ, ինքը սրբազա՞ն է․ Միրզոյան
29.12.2025 | 13:48
Էլինա Ավանեսյանը փոխհատուցում կվճարի Ռուսաստանի թենիսի ֆեդերացիային
29.12.2025 | 13:43
Մերկասառույց է սպասվում հանրապետության բոլոր ավտոճանապարհներին
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն  Հանրային հեռուստատեսությանը տրված հարցազրույցում  անդրադարձել է 2025թ. արտաքին քաղաքական օրակարգին առնչվող մի շարք հարցերի։

Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների խորացումը նպատակ չունի խզել կապերը Ռուսաստանի Դաշնության հետ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ կապերի խզումը չի կարելի նույնականացնել Եվրասիական տնտեսական միության անդամակցության հետ։

«Մենք հիմա ԵԱՏՄ-ում անդամ պետություն ենք և շահեկան համագործակցություն ունենք, այդ թվում՝ մեզ համար շատ շահավետ համագործակցություն ԵԱՏՄ շրջանակներում»,– ասել է նախարարը՝ հավելելով, որ եթե երբևէ օրակարգ գա ԵՄ-ին անդամակցության հարցը, ապա դրան զուգահեռ անխուսափելիորեն պետք է քննարկվի նաև ԵԱՏՄ-ում մնալու կամ դուրս գալու հարցը։

Միրզոյանը հիշեցրել է, որ Հայաստանում գործում է օրենք, որը պարտավորեցնում է գործադիր իշխանությանը մեկնարկել Եվրոպական միությանը անդամակցության գործընթացը։ Նրա խոսքով՝ սա ամբողջ աշխարհին հայտնի իրավական փաստ է, և դրանից բխում են կոնկրետ պարտավորություններ։

Նախարարը մանրամասնել է, որ վերջին տարիներին ԵՄ-ի հետ հարաբերություններում արձանագրվել են շոշափելի արդյունքներ։ Նա նշել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը սահմանամերձ շրջաններում՝ ընդգծելով, որ այն նպաստել է կայունությանը։ Բացի այդ, ըստ նրա, սկսվել են անվտանգության և պաշտպանության ոլորտի խորհրդակցություններ, իրականացվել են բազմաոլորտ աջակցություն «Դիմակայունության և աճի» ծրագրի շրջանակում, ինչպես նաև տրամադրվել է աջակցություն «Եվրոպական խաղաղության գործիք» մեխանիզմով։

Միրզոյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ում՝ նշելով, որ նախկին անվտանգության համակարգը անհրաժեշտ պահին չի աշխատել և այլևս չի դիտարկվում որպես Հայաստանի անվտանգության բաղադրիչ։

Խոսելով հիբրիդային սպառնալիքների մասին՝ նախարարը նշել է, որ դրանք կարող են ունենալ տարբեր ձևեր՝ ապատեղեկատվություն, կիբերհարձակումներ, մանիպուլյատիվ նարատիվներ և ֆիզիկական գործողություններ։ Նրա խոսքով՝ անհնար է ժխտել, որ այդ սպառնալիքների մի մասը կարող է գալ նաև Ռուսաստանից, այդ թվում՝ առանձին փորձագետների, լրատվամիջոցների կամ քաղաքական գործիչների միջոցով։

«Հիբրիդային սպառնալիքները պարտադիր չէ նույնականացնել պետական, կենտրոնացված իշխանության հետ»,– ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանը շահագրգռված է գործընկերների փորձն ուսումնասիրելու և սեփական փորձով կիսվելու հարցում։

Արտաքին գործերի նախարարն անդրադարձել է նաև ընտրական գործընթացներին՝ ընդգծելով, որ Հայաստանը ի վիճակի է կազմակերպել ժողովրդավարական ամենաբարձր չափանիշներին համապատասխանող ընտրություններ։ Նա հիշեցրել է 2021 թվականի արտահերթ ընտրությունները, որոնք անցկացվել են ծանր ներքաղաքական ճգնաժամի և անվտանգության լուրջ մարտահրավերների պայմաններում։

«Սա այս իշխանության և Հայաստանի Հանրապետության ժողովրդի ձեռքբերումն է, որը պետք է անշրջելի լինի»,– ասել է Միրզոյանը՝ վստահություն հայտնելով, որ քաղաքացիները այլևս չեն թույլ տա ընտրությունների արդյունքների կեղծում կամ էական ապօրինի ազդեցություն։

Նախարարը նշել է, որ Եվրոպական միության հետ համագործակցությունը ընտրությունների ոլորտում նոր չէ և տարիներ շարունակ իրականացվել է տեխնիկական աջակցության, դասընթացների և այլ միջոցների միջոցով։ Նրա խոսքով՝ ներկայում այդ համագործակցությունը պարզապես ընդլայնվում է՝ հասցեագրելով նաև ժամանակակից մարտահրավերները։

Անդրադառնալով իրավական գործընթացներին և ձերբակալություններին՝ Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունում բոլորը հավասար են օրենքի առաջ՝ անկախ զբաղեցրած դիրքից կամ մասնագիտությունից։ Նրա խոսքով՝ հոգևորական, արվեստագետ կամ պետական պաշտոնյա լինելը չի կարող անձեռնմխելիություն ապահովել օրենքի խախտման դեպքում։

Նա ընդգծել է, որ քաղաքական գործունեության իմիտացիայով հանցագործությունների կոծկումը նոր երևույթ չէ և անընդունելի է իրավական պետությունում։ Ըստ նախարարի՝ քաղաքական բանավեճը և քննադատությունը չեն կարող արդարացնել օրենքի խախտումները։

«Լսեք, իրենց ժամանակ, երբ կային քաղբանտարկյալներ, երբ կային հալածանքներ քաղաքական հայացքների համար, երբ մարդ էին սպանում փողոցում քաղաքական հայացքների համար, լավ կլիներ, որ այդ արձագանքները հենց տենց համարժեք էլ լինեին։ Հիմա երբ ասում եք՝ սրբազաններ են ձերբակալված, գիտե՞ք իմ համար, որպես Հայաստանի Հանրապետության կառավարության անդամի, այս կոնտեքստում չկա սրբազան, չկա դիրիժոր, չկա նկարիչ, չկա պետական պաշտոնյա, կա մի բան՝ բոլորի հավասարությունն օրենքի առաջ։

Հիմա եթե մեկը կոռուպցիոն ապացուցված ինչ-որ սխեմայով մի բան է ձեռք բերում, ենթադրենք, և ապացույցներով, օրենքով սահմանված դատական գործընթացով և այլն դրան հետևում է համապատասխան սանկցիան, մեկ էլ ասում ենք՝ վայ, ո՞նց կլիներ, բայց ինքը լավ ուսուցիչ էր, լավ դիրիժոր էր, լավ նկարիչ էր։ Սա աբսուրդ չի՞. կա օրենք և բոլորի հավասարություն օրենքի առաջ։

Եթե մեկը զինված հեղաշրջման կոչ է անում, այդ մարդուն դա կարելի է անել, որովհետև սրբազան է, եթե մեկն օտար հատուկ ծառայությունների գործակալ է, այդ մարդուն կարելի է դա ասել՝ դե լավ, ոչինչ, ինքը սրբազան է։ Ես ո՞նց կարող եմ համաձայնվել, որ այդ մարդիկ քաղաքական հայացքների համար են ձերբակալված կամ կալանավորված։

Այս էլ նոր բան է, իմիջիայլոց, նորաձև շատ բան է՝ հանցանքները կոծկել քաղաքական գործունեության իմիտացիայով։ Հիմա մի անեկդոտ հիշեցի, ճիշտն ասած։ Ես հիշում եմ, տարիներ առաջ այդպիսի անեկդոտ կար. մի երեխա գալիս է տուն և մորը բողոքում է, որ իրեն ասել են Քոչարյան և ծեծել են, և մայրը ասում է՝ «դու բան չէիր արել, քեզ ասեցին Քոչարյան»։ Իրենք բան չէի՞ն արել, մենք էլ, քանի որ քաղաքական հակառակորդ են, գնացինք, բռնեցի՞նք» -ասել է Միրզոյանը։

Խոսելով «ժողովրդավարության բաստիոն» ձևակերպման մասին՝ Միրզոյանը պարզաբանել է, որ այն չի նշանակում կատարյալ ժողովրդավարություն, այլ այն տարածք, որտեղ շարունակվում են պայքարները հանուն ժողովրդավարության և ժողովրդավարության դեմ։ Նրա խոսքով՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, և այդ հարցը ունի միանշանակ պատասխան։

Արտաքին քաղաքական օրակարգի վերաբերյալ Միրզոյանը նշել է, որ ռազմավարական գործընկերությունների բազմազանությունը չի արժեզրկում այդ ձևաչափը, քանի որ դրանք ուղեկցվում են կոնկրետ արդյունքներով։ Նա օրինակ է բերել ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ղազախստանի և այլ երկրների հետ համագործակցության զարգացումը՝ ընդգծելով, որ այդ հարաբերությունները բերում են իրական ծրագրերի և ներդրումների։

Նախարարը հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես ընդգրկված է ռազմավարական գործընկերների ցանկում, և այդ մասին հրապարակային հայտարարություններ արդեն արվել են։ Նա անդրադարձել է նաև Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը՝ նշելով համագործակցության մեծ պոտենցիալը։

Ադրբեջանի հետ հարաբերությունների վերաբերյալ Միրզոյանը նշել է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է և նախաստորագրվել, սակայն ստորագրման շուրջ վերջնական պայմանավորվածություն դեռ չկա։ Նրա խոսքով՝ գործընթացը կամ պետք է հանգեցվի ստորագրման կոնկրետ ժամկետի և վայրի շուրջ համաձայնության, կամ կշարունակի մնալ անորոշ փուլում։

Ամփոփելով՝ արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ Հայաստանը շարժվում է զարգացման օրակարգով և կոչ է արել քաղաքացիներին չտրվել մանիպուլյացիաներին ու ապատեղեկատվությանը։

«Մեր գործերը նորմալ են, խնդիրները լուծվելու են, և Հայաստանն արդեն անցել է զարգացման դարաշրջան»,– ասել է Արարատ Միրզոյանը։