Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը նշանադրվել է։ Այդ մասին Ռանոսը հայտնել է սոցցանցերում։ 22-ամյա ֆուտբոլիստի ընտրյալը երգչուհի Էլեն Բադալյանն է։ Նրանց նշանադրության արարողությունը տեղի է ունեցել Դուբայում։ 2024 թվականին Էլեն Բադալյանը դարձել է ռուսական «Ну-ка, все вместе!» մրցույթի հաղթող։ Հրանտ-Լեոն Ռանոսը 2023 թվականից է խաղում Հայաստանի հավաքականում, որի կազմում անցկացրել է 23 հանդիպում …

