Իսրայելը պաշտոնապես ճանաչել է Սոմալիլենդի անկախությունը

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Իսրայելը պաշտոնապես ճանաչել է Սոմալիլենդի Հանրապետությունը՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «Reuters»-ը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ կձգտեն անհապաղ համագործակցել Սոմալիլենդի հետ գյուղատնտեսության, առողջապահության, տեխնոլոգիաների և տնտեսության ոլորտներում։

Նշվում է, որ Իսրայելի արտաքին գործերի նախարարը և Սոմալիլենդի նախագահը ստորագրել են փոխադարձ ճանաչման համատեղ հռչակագիր։

Ըստ աղբյուրի՝ Սոմալիի կառավարությունը դատապարտել է Իսրայելի քայլը՝ այն համարելով անօրինական և դիտավորյալ հարձակում իր ինքնիշխանության վրա՝ մերժելով Սոմալիլենդի ցանկացած ճանաչում։

«Դաշնային կառավարությունը հաստատում է իր վճռականությունը՝ ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ դիվանագիտական, քաղաքական և իրավական միջոցները՝ միջազգային իրավունքին համապատասխան իր ինքնիշխանությունը, միասնությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանները պաշտպանելու համար», – ասվում է Սոմալիի կառավարության հայտարարության մեջ։

Նշվում է, որ Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելաթին ուրբաթ օրը հեռախոսազրույցներ է ունեցել Սոմալիի, Թուրքիայի և Ջիբութիի իր գործընկերների հետ։

Նախարարները դատապարտել են Իսրայելի կողմից Սոմալիլենդի ճանաչումը՝ վերահաստատելով իրենց լիակատար աջակցությունը Սոմալիի միասնությանը և տարածքային ամբողջականությանը և զգուշացրել, որ անջատված շրջանների ճանաչումը սպառնալիք է միջազգային խաղաղության և անվտանգության համար։

Աֆրիկյան միությունը նույնպես մերժել է Սոմալիլենդի ցանկացած ճանաչում՝ վերահաստատելով իր հանձնառությունը Սոմալիի միասնությանը և տարածքային ամբողջականությանը և զգուշացնելով, որ նման քայլերը կարող են խաթարել խաղաղությունն ու կայունությունը ամբողջ մայրցամաքում։