Սոֆիա աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 18-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի փոխվարչապետ Աթանաս Զաֆիրովի հետ։ Գերատեսչության փոխանցմամբ՝ հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստան–Բուլղարիա երկկողմ հարաբերությունների ընթացքը, օրակարգի ընդլայնման ու խորացման հնարավորությունները՝ քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական, գիտատեխնիկական ոլորտներում։ Անդրադարձ են կատարել տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի …