Ալիևն Արցախում իր ընտանիքին պատկանող հերթական հյուրանոցն է բացել

Լուրեր

01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի տարածքում՝ Աղդամում, իր ընտանիքին պատկանող ընկերության երկրորդ հյուրանոցն է բացել, հաղորդում է Meydan TV-ն։ Դեկտեմբերի 23-ին Իլհամ Ալիևը մասնակցել է «Hilton Garden Inn Agdam» հյուրանոցի բացմանը։

Ավելի քան 2 հեկտար ընդհանուր մակերեսով հյուրանոցն ունի 2, 6 և 7 հարկ, 3 շենք, 287 տեղ և, ընդհանուր առմամբ, 127 սենյակ։ Այստեղ ստեղծվել են ռեստորան, հանրային սննդի գոտի, հանդիպումների, միջոցառումների և խնջույքների սրահներ, փակ լողավազան և մարզասրահ։

Այս նախագիծը, որը համաշխարհային Hilton ապրանքանիշերի ընտանիքի մաս է կազմում, Աղդամում շահագործման հանձնված երկրորդ հյուրանոցային նախագիծն է  Agdam City Hotel   հյուրանոցից հետո՝ շարունակելով TABIA Group-ի կողմից տարածաշրջաններում իրականացվող ռազմավարական ներդրումային գիծը։

TABIA Group-ը, որը նախկինում հայտնի էր որպես PMD Hospitality, հիմնադրվել է 2016 թվականին։ Այն փոխել է իր անվանումը 2023 թվականին։ 123 միլիոն մանաթ կապիտալով ընկերությունը մատուցում է հյուրանոցների կառավարման ծառայություններ, հանգստի կենտրոններ և առողջապահական համալիրներ։

Ընկերության պորտֆելը ներառում է մի քանի 5-աստղանի հյուրանոցներ և մի քանի հանգստի կենտրոններ։

Նշվում է, որ PMD Hospitality ՍՊԸ-ն PMD Group ընկերության դուստր ձեռնարկությունն է:

PMD Group ընկերությունը, որը զբաղվում է գյուղատնտեսությամբ, վերամշակմամբ, շինարարությամբ, հյուրանոցային կառավարմամբ և բանկային գործունեությամբ, համարվում է Pasha Holding-ի դուստր ձեռնարկություն:

«Pasha Holding» ընկերությունների խումբը՝ իր երեք դուստր ձեռնարկությունների միջոցով («Absheron Hotel Group» ՍՊԸ, «TABIA Group» ՍՊԸ և «PMD Group» ՍՊԸ), տիրապետում և կառավարում է մոտ 30 շքեղ հյուրանոց, հանգստի կենտրոն և հանգստավայր-վիլլաներ  Ադրբեջանում, Թուրքիայում և Վրաստանում: Երեք ընկերություններն էլ գրանցված են Նեֆթչիլար պողոտա 153 հասցեում: Այստեղ է գտնվում Pasha Holding-ի գլխավոր գրասենյակը՝ «Port Baku Towers»-ը:

Արդյունքում՝ Իլհամ Ալիևի կողմից Աղդամում բացված երկրորդ հյուրանոցը պատկանում է TABIA ընկերությունների խմբին: TABIA Group LLC-ն գործում է PMD ընկերությունների խմբի հովանու ներքո, որը պատկանում է նախագահական ընտանիքին:Երկու ընկերություններն էլ Ալիևի դուստրերին պատկանող Pasha Holding-ի  դուստր ընկերություններն են:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի