Ալիևն Արցախում իր ընտանիքին պատկանող հերթական բիզնեսն է բացել

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին որդու՝ Հեյդար Ալիևի հետ Աղդամում մասնակցել է «Aghdam City» հյուրանոցի բացմանը։ Դեռևս 2022 թվականի հոկտեմբերի 4-ին Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ այցելել էր Աղդամ և մասնակցել հյուրանոցի հիմնարկեքի արարողությանը։ Այն ժամանակ «PMD Projects» ընկերության տնօրեն Նարիման Թոփչուբաշովը տեղեկացրել էր կառուցվելիք հյուրանոցի մասին։ 130 սենյակ ունեցող հյուրանոց շենքն ունի կոնֆերանսների, հանդիպումների և բանկետների սրահներ, ֆիթնես և սպա կենտրոններ, ռեստորան:

Հյուրանոցը, որը պատկանում է «Yeni Aghdam Hotel Company» ՍՊԸ ընկերությանը, ստեղծվել է 2024 թվականի ապրիլին։ Թեև ընկերության առաջին օրինական ներկայացուցիչը եղել է Ույգար Կոչաշը, սակայն հարկային պետական ​​ծառայության ռեեստրի տվյալների համաձայն՝ օրինական ներկայացուցիչը հետագայում փոխվել է Մուրատ Կորդան անունով անձով։

Ույգար Կոչաշը PMD Hospitality-ի գործադիր տնօրենն է և տնօրենների խորհրդի նախագահը: Նա այս պաշտոնում նշանակվել է 2023 թվականին։ Մուրատ Կոդանն այս ընկերության աշխատակից է, ներկայում հյուրանոցի գլխավոր տնօրենն է։

Ավելի վաղ հյուրանոցն Absheron Hotel Group-ի պաշտոնական կայքում ընդգրկվել էր «Ապագա նախագծերի» ցանկում։ Absheron Hotel Group ՍՊԸ-ն, որը ներառում է Ադրբեջանի ամենաթանկ և շքեղ հյուրանոցները, առողջարանները, ռեստորանները, PASHA Holding-ի հյուրանոցային մասնաճյուղում գործող դուստր ընկերությունների խումբ է։ PMD Hospitality ընկերությունն էլ Ադրբեջանում առողջապահական և հանգստի սեգմենտում հյուրանոցների կառավարման ընկերություն է, ստեղծվել է որպես PMD Group-ի դուստր ձեռնարկություն 2016 թվականին, իսկ ավելի ուշ՝ 2018 թվականին, դարձել է առանձին ընկերություն։

PMD Group-ը PASHA Holding-ի դուստր ձեռնարկությունն է։ Pasha Holding ընկերությունների խումբն իր երկու դուստր ձեռնարկությունների միջոցով (Absheron Hotel Group և PMD Group) հանդիսանում է մոտ 30 շքեղ հյուրանոցների, հանգստի կենտրոնների, առողջարանային վիլլաների սեփականատեր և կառավարիչ Ադրբեջանում, Թուրքիայում, Վրաստանում։

Ստացվում է, որ Ալիևի կողմից բացված հյուրանոցը պատկանում է Pasha Holding-ի Absheron Hotel Group և PMD Group ընկերություններին։ Իսկ Pasha Holding-ը, ինչպես հայտնի է, պատկանում է Իլհամ Ալիևի դուստրերին՝ Լեյլա ու Արզու Ալիևաներին։ 2013 թվականից Մեհրիբան Ալիևայի հայրը՝ Արիֆ Փաշաևն է հոլդինգի կառավարումը փոխանցել նրանց։

Արցախում շինարարական ու կառուցապատման աշխատանքներով հիմնականում զբաղվում են Pasha Holding-ն ու դրա հետ կապված ընկերությունները, որոնք նաև այլ ոլորտներն են սեփականաշնորհել։ 2023 թվականին, օրինակ, Իլհամ Ալիևն այցելել էր Շուշի և Քարին տակ գյուղ, ծանոթացել շինաշխատանքներին։ Այստեղ նա հիմք էր դրել նոր «բնակելի համալիրի ու տուրիստական օբյեկտների» նախագծի։ Նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովը պատմել էր Ալիևին առաջիկա աշխատանքների մասին՝ հայտնելով, որ տների և զբոսաշրջային օբյեկտների շինարարությունն իրականացնում է վերոնշյալ PMD Group ընկերությունը։

2023 թվականի մայիսին էլ Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան մասնակցել էին «Շուշի» հյուրանոցային կոնգրես-կենտրոն համալիրի բացմանը։ Այն ևս Absheron Hotel Group-ի է պատկանում, որը հանդիսանում  Ալիևների սեփականությունը։ Absheron Hotel Group-ին է պատկանում նաև Շուշիի «Յասեմեն» հյուրանոցը։

Այսպիսով, Ալիևներն Արցախում ամեն ինչ դարձրել են սեփական բիզնեսի առարկա՝ միաժամանակ բաժին հանելով նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտանիքի անդամներին ու մերձավորներին։ Factor TV-ն ավելի վաղ անդրադարձել է Արցախի գրավյալ տարածքներում Ալիևի և Էրդողանի համատեղ բիզնես նախագծերին:

Էմմա Չոբանյան