Ալիևի «նվերը» Էրդողանին․ Քարվաճառի հանքերն Ադրբեջանի նախագահը հանձնել է Էրդողանի մերձավոր բիզնես գործընկերներին

Լուրեր

19.12.2025 | 23:33
ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների նոր փուլը տեղի կունենա ԱՄՆ-ում առաջիկա օրերին
19.12.2025 | 23:26
2025 թվականի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթին հավակնող մարզիկները
19.12.2025 | 23:07
Պետությունը շարունակելու է աշխատանքներ իրականացնել սոցբնակարանային ֆոնդի ընդլայնման ուղղությամբ. ԱՍՀ նախարար
19.12.2025 | 22:50
Իսրայելում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով
19.12.2025 | 22:34
Դավիթ Խուդաթյանն ու Համաշխարհային բանկի նոր ղեկավարը ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ
19.12.2025 | 22:21
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.12.2025 | 22:08
Ուկրաինան պնդում է, որ հարձակվել է Միջերկրական ծովում Ռուսաստանի «ստվերային նավատորմին» պատկանող լցանավի վրա
19.12.2025 | 21:55
ԱԱԾ-ին վերագրվող թուղթ է հրապարակվել. Եզրաս արքեպիսկոպոսի՝ ԿԳԲ-ի գործակալ լինելու պնդման արձագանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 21:41
Հայաստանը Ժնևում քննարկել է փախստականների խնդիրների հասցեագրման իր մոտեցումները
19.12.2025 | 21:28
Պուտինը՝ Կուպյանսկի գրավման մասին ռուսական հայտարարություններին ֆոնին քաղաքում Զելենսկիի լուսանկարի մասին 
19.12.2025 | 21:15
Գարեգին Բ-ն մտադիր չէ հեռանալ․ քաղաքական գնահատականներ՝ Մայր Աթոռում տեղի ունեցածի շուրջ
19.12.2025 | 21:03
Բաքուն Ռուբեն Վարդանյանի մասին քարոզչական ֆիլմ է պատրաստել
19.12.2025 | 20:49
Ստամբուլի մոտակայքում ռուսական ԱԹՍ է կործանվել
19.12.2025 | 20:37
Պուտինը խոստացել է Ուկրաինայի վրա հարձակումների մորատորիում՝ ընտրությունների դեպքում
19.12.2025 | 20:28
Ֆինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում. ԿԳՄՍ նախարար
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հրամանագիր է ստորագրել Արցախի գրավյալ Քարվաճառի շրջանի «Էլբեյդաշ», «Ագդուզդաղ» և «Գաշգաչայ» հանքավայրերի ուսումնասիրման, հետախուզման, մշակման ու շահագործման մասին։  Հրամանագրի համաձայն՝ 30 տարի ժամկետով «Գաշգաչայ» հանքավայրի հետազոտումը, ուսումնասիրությունը, մշակումն ու շահագործումը տրվել է թուրքական Eti Bakır A.Ş ընկերությանը, իսկ «Էլբեյդաշ» ու «Ագդուզդաղ» հանքերինը՝ թուրքական Artvin Maden A.Ş ընկերությանը։

«Ագդուզդաղի» հանքավայրը միայն ունի արդյունաբերական նշանակություն։ Այն գտնվում է Քարվաճառի հարավ-արևելյան հատվածում։ Տարածքում հայտնաբերվել են 100 ոսկու երակներ, կվարց-կարբոնային երակներ, որոնցից 5-ում արդյունաբերական նշանակության ոսկու հանքայնացում։ Նրանցում ոսկու միջին բաղադրությունը կազմում է տոննայում 6,72 գրամ։ «Էլբեյդաշ» ու «Ագդուզդաղ» հանքավայրերի մասին ադրբեջանական լրատվամիջոցերը տեղեկություններ չեն հաղորդում։

Այս ամենում ուշագրավն այն է, թե ում են պատկանում թուրքական այս ընկերությունները, որոնց Ալիևը հանձնել է հանքավայրերը։

Eti Bakır A.Ş ընկերությունը, որին տրվել է «Գաշգաչայ» հանաքավայրը, մասնագիտացված է պղնձի արտադրության մեջ, պատկանում է թուրքական հանրահայտ Cengiz հոլդինգին։ Այս ընկերության սեփանատերն ու ղեկավարը հայտնի գործարար Մեհմեթ Չենգիզն է։

Չենգիզները Թուրքիայի ամենահարուստ ընտանքիներից են, իրենց բիզնեսը սկսել են դեռ 1969 թվականին, սակայն Cengiz Holding մեծ հաջողությունների հասավ 2000-ականների կեսերին, երբ Թուրքիայում իշխանության եկավ երկրի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Հետաքրքիր է, որ Մեհմեթ Չենգիզըը ծնվել է Ռիզեում, որտեղից ծնունդով նաև Էրդողանն է։ Չենգիզը դասվում է «անատոլիական վագրեր» բիզնեսմենների շարքին, որոնք սկսեցին հարստանալ միայն Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալուց հետո։

Էրդողանի իշխանության գալուց հետո «Չենգիզ» հոլդինգը դարձել է ենթակառուցվածքների ու սոցիալական բնակարանների պետական մրցույթների հիմնական հաղթողը։ Այս ամենի արդյունքում 2011 թվականին ընկերության եկամուտը կազմում էր արդեն 2․9 մլրդ դոլար։ Այն, որ Էրդողանն ու Մեհմեթ Չենգիզը մտերիմ ընկերներ են, Թուրքիայում ոչ ոքի համար գաղտիք չէ։ Պետության կողմից հայտարարված ցանկացած մրցույթում հաղթում է հենց «Cengiz Holding»-ը։ Թուրք գործարարն ակտիվորեն ներգրավված է նաև Էրդողանի տարբեր կոռուպցիոն գործերում։

Բացի այդ, Մեհմեթ Չենգիզն ու Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը, Ռիզեում գտնվող Էրդողանի անվան համալսարանի հիմնադիրներն ու հոգաբարձուների խորհրդի ղեկավարներն են:

«Cengiz Holding»-ը Թուրքիայի մի շարք խոշոր ծրագրեր է իրականացրել, այդ թվում՝ Ստամբուլի նոր օդանավակայանի կառուցումը։ Սակայն այս ընկերությունն աճել է ոչ միայն Թուրքիայում իրականացվող ծրագրերով։ Արտասահմանում առաջին խոշոր ծրագիրը «Cengiz Holding»-ը իրականացրել է հենց Ադրբեջանում։ 2005թ․ ընկերությունն ավարտել է Նախիջևանում Վայհիրի ջրամբարի ու հիդրոէլեկտրակայանի կառուցումը։ 2009 թվականին էլ Մեհմեթ Չենգիզն անձամբ Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի հետ մասնակցել է Շամքիր գետի վրա ևս մեկ ջրամբարի ու հիդրոէլեկտրակայանի հիմնարկեքի արարողությանը, որը կառուցեց նրա ընկերությունը։ Ադրբեջանում իր գործունեությունը ընկերությունը հաջողությամբ շարունակում է։

Մասնավորապես, այս տարի փետրվարին Անկարայում անցկացվոց թուրք-ադրբեջանական գործնական ֆորումի ընթացքում համագործացության մի շարք պայմանագրեր կնքվեցին, այդ թվում՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության ու թուրքական Eti Bakir AS ու Artvin Maden Isletlemeri ընկերությունների հետ հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության մասին: Փաստաթուղթը ստորագրել էին նախարար Միքայել Ջաբարովն ու «Cengiz Holding»-ի խորհրդի նախագահ Մեհմեդ Չենգիզը։ Փաստաթուղթը ենթադրում է Թուրքիայի ու Ադրբեջանի միջև համագործակցություն լեռնահանքային արդյունաբերության որոլտում և ոսկու, պղնձի հանքավայրերի մշակման ապահովում։

Մարտին էլ արդեն Eti Bakir ընկերության ներկայացուցիչներին էին Ադրբեջանում։ Azergold ընկերությունում էլ կայացել էր հանդիպումն ու կողմերը մտքեր էին փոխանակել հանքարդյուանբերության ոլորտում կիրառվող առաջադեմ տեխնոլոգիաների ուսումնասիրության ու երկրաբանական հետազոտություններում։

Eti Bakir-ը նաև պատրաստակամություն էր հայտնել աջակցել Ադրբեջանում պղնձի հանքավայրերի և մետալուրգիական արդյունաբերության զարգացմանը։

Մյուս թուրքական Artvin Maden A.Ş ընկերությունը, որին Ալիևը հանձնել է «Էլբեյդաշ» և «Ագդուզդաղ» հանքավայրերը պատկանում է թուրք գործարար Օմեր Ֆարուք Կալոնջուին ու Zirve հոլդինգին։ Օմերը թուրք մեկ այլ հայտնի գործարար Հասան Կալոնջուի որդին է։ Վերջինս Kaylon ընկերության հիմնադիրն է, որի գործունեությունն ընդգրկում է տարբեր ոլորտներ՝ շինարարություն, էներգետիկա, ենթակառուցվածքներ, մեդիա ոլորտ։ Էրդողանի իշխանության գալուց հետո այս ընկերությունը ևս սկսեց մեծ հաջողություններ գրանցել՝ պետական մրցույթներում հաղթելով, այդ թվում՝ վիճահարույց ծրագրերը, ինչպիսին է Ստամբուլի հյուսիսի անտառում երրորդ օդանավակայանի կառուցումը, քաղաքի մետրոն և ստորգետնյա թունելը, ինչը Թաքսիմի հրապարակում երիտասարդների բողողքի ակցիաների պատճառ էր դարձել։ Մեծ աղմուկ էր բարձրացրել Գեզի պուրակի շինարարության ծրագիրը, որը նույնպես բողոքի ալիք էր բարձրացրել։

Քալոնջոների ընտանիքը սերտ կապեր ունի նախագահ էրդողանի հետ։ Մասնավորապես, 2004թ-ին դեռ վարչապետ Էրդողանը որպես վկա մասնակցել է Օմեր Ֆարուկի հարսանիքին։ Մասնակիցների թվում էին նաև իշխող  «Արդարություն ու զարգացում» կուսակցությանը ներկայացնող նախարարները։  2014թ-ի Էրդողանը մասնակցել է Օմերի զարմիկի՝ Մեհմեթ Կալոնջուի, 2015թ-ի ապրիլին էր նրա քրոջ Քյուբրիի հարսանիքներին։

2019թ-ին էլ Էրդողանը կնոջ հետ մասնակցել է Հասան Կալոնջուի մյուս որդու՝ Հալուկի հարսանիքին։

Օմեր Ֆարուկը, ըստ տարբեր տեղեկությունների, նաև տարբեր կասկածելի գործարքներում է ներգրավված Էրդողանի անմիջանական մասնակցությամբ։ Մասնավորապես, նրան է պատկանում Kaylon Group-ի Turkuvaz մեդիա ընկերությունը, որը կասկածելի կերպով ակտիվներ է ձեռք բերել։

Ըստ տեղեկությունների՝ դեռ վարչապետ Էրդողանն ինքն էր կազմակերպում Calik Holding-ին պատկանող լրատվամիջոցների վաճառք, կառավարության մերձավոր գործարարներին, և ի պատասխան այդ գործարարներին խոստացել են, որ պետական տենդերների շահում։   Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմն է պատասխանատու եղել տարբեր գործարարների կողմից ֆինանսավորման համար, որպեսզի «Kalyon Group»-ը կարողանա գնել լրատվամիջոցները:

Իր հերթին «Kalyon Group» Ադրբեջանում ևս տարբեր ծրագրեր է իրականացնում։ Հենց այս ընկերությունն է այժմ կառուցում Հորադիզ-Մինջիվան-Աղբենդ ավտոճանապարհը, ինչպես նաև նույն երթուղով երկաթուղին։

Ի դեպ օրերս, «Kalyon Group»-ի ղեկավար Մեհմեթ Կալոնջուն Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարար Ռաշադ Նաբիևին և Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարաիսմայիլօղլուին ծանոթացնում էր Ահմեդբեյլի-Հորադիզ-Մինջիվան-Ագբենդ մայրուղու կառուցման նախագծին։

Էմմա Չոբանյան