Թուրքիայի նախագահի՝ Կովսական վերջին այցի հետքերով․ Էրդողանն ու Ալիևը Արցախի գրավյալ տարածքներում համատեղ բիզնեսով են զբաղվում

Լուրեր

23.07.2026 | 12:57
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
23.07.2026 | 12:54
Եմենի հութիները պնդում են, որ Կարմիր ծովում հարձակվել են Սաուդյան Արաբիայի երկու լցանավերի վրա
23.07.2026 | 12:44
Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել
23.07.2026 | 12:34
Սևանա լճի ջրածածկ տարածքի կառուցապատման պայմանագրից ծագող իրավունքը դադարեցվել է
23.07.2026 | 12:25
Նյու Յորքում ձերբակալել են Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահին
23.07.2026 | 12:16
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան
23.07.2026 | 12:07
Իրավապահները գործողություն են իրականացնում «Առինջ մոլ»-ում․ ՈՒՂԻՂ
23.07.2026 | 12:00
Մ-1 և Մ-2 ճանապարհներին գովազդային վահանակների տեղադրումը կարող է արգելվել
23.07.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Վորոնեժում Wildberries-ի պահեստի և Ուլյանովսկում վառելիքաէներգետիկ համալիրի վրա
23.07.2026 | 11:41
Գրիզմանը գոլ է խփել MLS-ում նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 11:30
Զինծառայողի մահվան գործով երկու համածառայակցի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
23.07.2026 | 11:20
ԱՄՆ-ն Իրանին 12-րդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցրել․ Թեհրանը հայտնել է Հորմուզի նեղուցում երեք լցանավեր կանգնեցնելու մասին
23.07.2026 | 11:13
ՄԻՊ-ը բարձրացրել է Արեգնազ Մանուկյանի՝ դստեր հետ հաղորդակցության սահմանափակումը վերանայելու հարցը
23.07.2026 | 11:09
Անտառային փողոցում շինարարական աշխատանքները կասեցվել են․ կառուցապատողը կտուգանվի
23.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները շարունակում են յուրացնել Արցախի գրավյալ տարածքները՝ դրանք ընտանեկան բիզնեսի օբյեկտ դարձնելով։ Eurasianet-ը գրում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մոտ կանգնած ընկերությունները հարյուր միլիոնավոր դոլարների պայմանագրեր են ստացել Արցախի գրավյալ տարածքների վերականգնման համար։ Կովսականում գտնվող գյուղատնտեսական նոր խոշոր համալիրում Էրդողանի ընտանիքի անդամները բիզնես գործընկերներ են նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամների հետ:

Հրապարակման համաձայն՝ Էրդողանը և Ալիևը «Դոստ» («Բարեկամ») ագրոպարկի հիմքը դրել էին 2021 թվականի հոկտեմբերին, և նրանք կրկին ագրոպարկ են այցելել արդեն այս տարվա հոկտեմբերի 20-ին, երբ շրջայց էին կատարում Ացախի գրավյալ տարածքներում՝ Կովսականի նոր օդանավակայանի բացման շրջանակում։

«Դոստ» ագրոպարկը 100 մլն դոլար արժողությամբ ծրագիր է, որտեղ վերջնարդյունքում աշխատելու է 500 մարդ և մինչև 10,000 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ են աճեցնելու։

Էրդողանին Արցախում ուղեկցում էր Աբդուլքադիր Քարագյոզը, որը Dost Ziraat-ի սեփականատերն՝ է Դոստ Ագրոպարկում թուրքական ներդրողը։ Քարագյոզը ոչ միայն բիզնես գործընկեր է, այլ ընտանիքի անդամ. նա ամուսնացած է Էրդողանի եղբոր՝ Մուսթաֆա Էրդողանի դստեր հետ։

2016 թվականի հարսանիքից կարճ ժամանակ անց Քարագյոզը սկսել է մրցույթներում պետական պայմանագրեր շահել, որոնցից շատերին միայն նրա ընկերությունն է մասնակցել։ Բացի այդ, հարսանիքից հետո նա սկսում է ավելի խիստ վերահսկել Dost Ziraat-ը, որը համահիմնադրել էր 2010 թվականին: 2017-ին ընկերության մյուս բաժնետերերը հեռանում են, որոնց փոխարինում են Էրդողանի ընտանիքի մյուս անդամները։

Eurasianet-ի կողմից ուսումնասիրված Թուրքիայի Առևտրի ռեգիստրի տեղեկագրի պաշտոնական փաստաթղթերը ցույց են տալիս, որ հարսանիքից ընդամենը մեկ տարի անց Էրդողանի ընտանիքի ավելի շատ անդամներ (երկու զարմիկները) են դարձել Dost Ziraat-ի բաժնետերեր։ Մինչև 2020 թվականը, սակայն, գրանցամատյանում առկա այլ փաստաթղթերում նշվում է, որ երկու եղբոր որդիներն այլևս չեն ունեցել ընկերության բաժնետոմսեր, և որ Քարագյոզը միակ բաժնետերն է:

Ադրբեջանի կողմից ներդրողը «Pasha Investments»-ն է՝ «Pasha Holding» ընկերության մի մասը, որը միավորում է Ալիևի կնոջ և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի ընտանիքին պատկանող բոլոր ընկերությունները:

Ագրոպարկի կառավարումը, մինչդեռ, գտնվում է Էրդողանի մեկ այլ դաշնակցի ձեռքում. գործադիր տնօրենը Մեհմեդ Զեքի Թուղրուլն է, որը Dost Ziraat-ի կառավարման խորհրդի փոխնախագահն է, ինչպես նաև Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության երիտասարդական թևի խորհրդի անդամ։

Հոկտեմբերի 20-ին Արցախի գրացյալ տարածքներ կատարած այցի ժամանակ երկու նախագահները հակիրճ պատասխանել են լրագրողների հարցերին։ Էրդողանը Քարագյոզին անվանել է «տեղի պատասխանատու անձ», իսկ հարցին՝ հետագայում ագրոպարկը հնարավո՞ր է ընդլայնվի, Ալիևը պատասխանել է. «Դա կախված է պարոն Աբդուլքադիրից»։

Ինքը՝ Քարագյոզը, ասել է․ «Իհարկե, այն կընդլայնվի: Մենք կշարունակենք Լաչինում»։

Քարագյոզը միակ թուրք գործարարը չէ Էրդողանի շրջապատում։ Մյուսների թվում են Ջեմալ Քալյոնջուն՝ Kalyon Holding-ի նախագահը, Մեհմեդ Ջենգիզը՝ Cengiz Holding-ի նախագահը, Յըլդըրըմ Դեմիրյորենը՝ Demirören Holding-ի նախագահը․ երեքն էլ միացել են Էրդողանին Արցախ նրա նախորդ այցի ժամանակ։

Ջրականում ունեցած ելույթում Էրդողանն ակնարկել էր այնտեղ ճանապարհի վատ վիճակի մասին։

«Կարծում եմ, որ մեկ տարի հետո մենք Ջաբրայիլի ճանապարհը կտեսնենք բոլորովին այլ վիճակում, քանի որ լուրջ քայլեր են արվում նաև ենթակառուցվածքների հետ կապված։ Այստեղ քայլեր են արվել Cengiz և Kalyon ընկերությունների համատեղ աշխատանքի շնորհիվ»,- ասել էր նա։

Թեև այս ձեռնարկություններն ընտանեկան կապեր չունեն Էրդողանի հետ, նրանք Թուրքիայի նախագահի հիմնական քաղաքական դաշնակիցներն են: Cengiz և Kalyon թուրքական ընկերությունները, որոնք հայտնի են դարձել որպես «Հինգի բանդա», սերտ կապեր ունեն Էրդողանի ու իշխող կուսակցության հետ և Էրդողանի կառավարման տարիներին շահել են պետական խոշոր մրցույթներ:

Հավելենք, որ Factor TV-ն  ավելի վաղ անդրադարձել է Արցախի գրավյալ տարածքներում այս ընկերությունների գործունեությանը և Էրդողանի հետ նրանց սերտ  կապերին։

Էմմա Չոբանյան