Մոսկվան ուշադիր հետևում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի և «Տաշիր» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է, որ արտերկրում «ռուսական բիզնես շահերի պաշտպանությունը Մոսկվայի առաջնահերթություններից է»։ «Մոսկվան ու Երևանը ստեղծել են նման հարցերի քննարկման ուղիներ։ Ինչ վերաբերում է ընկերությանը, …

