Վարչապետը մեզ հետ հանդիպման ընթացքում ասել է, որ 7 մլրդ 705 մլն դրամ է հատկացնելու թոշակառու զինծառայողներին հատկացվող բնակարանների համար, բայց դեռ պատասխան չկա. այս մասին նշեցին Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող թոշակառու զինծառայողները։ Նրանց խոսքով՝ վարչապետի հետ արդեն երկու հանդիպում են ունեցել, այս հարցի մասին էլ 2017-ի օգոստոսից են բարձրաձայնում, սակայն դեռ արձագանք …

