Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ բեմադրված մահափորձի հանգամանքը ստուգելու համար վարույթ է նախաձեռնվում․ գլխավոր դատախազ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց՝ վերջին տասը տարիներին Զինված ուժերում գրանցված մահվան դեպքերից Դատախազությունն ի՞նչ վիճակագրություն ունի, կա՞ն արդյոք կասեցված քրեական գործեր։

Արթուր Դավթյանը հարցի վերաբերյալ նշեց, որ բանակում մահացությունների դեպքերի հետ կապված այժմ քննվում են 10-20 տարվա վաղեմության գործեր, իսկ ինչ վերաբերում է 2019 թվականի վիճակագրությանը, ապա չորս ամիսներով բանակում ունենք կրկնակի պակաս մահացության դեպքեր, ինչն էլ իր հերթին կրկնակի պակաս է մահացության՝ նախորդ տարվա ցուցանիշից, իսկ սա նշանակում է, որ ընդհանուր առմամբ մահացության դեպքերը նվազում են։

Անդրադառնալով  սպաների կողմից կատարված հանցագործություններին՝ Դավթյանը նշեց, որ 2013 թվականին Զինվորական հանցագործությունների մասին օրենքում փոփոխություն է կատարվել և ներդրվել է խիստ պատժաչափ՝ 4-8 տարի, սակայն այդ փոփոխությունը միս ու արյուն չի ստացել, քանի որ դատարանները սկսել են պայմանականորեն չկիրառել այդ պատժատեսակը, ուստի այժմ առաջարկվելու են փոփոխություններ օրենքի այդ կետում՝ հատկապես պատժողականության քաղաքականության առումով։

Տիգրան Կարապետյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրեց, թե դատախազությունն ինչ է անում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ բեմադրված մահափորձի գործով։

«Սյունիքի նախկին մարզպետի մահափորձի վերաբերյալ դատավարությանը մեղադրվող անձը հայտարարեց, որ մահափորձ չի եղել, և այդ ամենը բեմադրվել է նախկին մարզպետի հետ միասին։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ, որովհետև սա շարքային քրեական գործ չէ, գործ ունենք ՀՀ-ի բարձրաստիճան պաշտոնյայի հետ, թեկուզ նախկին»,-ասաց նա։

Արթուր Դավթյանն ասաց, որ առաջին իսկ պահից հարցն իրենց ուշադրությանն արժանացել է և դատախազը մասնակցում է նիստին, և տեղեկությունները զեկուցագրով փոխանցվել են։

«Ներկայումս վարույթ է նախաձեռնվում այդ հանգամանքը ստուգելու ուղղությամբ։ Սա շատ կարևոր հանգամանք է»,-ասաց Դավթյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։