Գազի գինը փոխողները խոստովանում են, որ նախկինում խաբե՞լ են. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Գազի գնի հետ կապված օրենսդրական նախաձեռնությունը քննարկելիս մենք մի քանի անգամ արձանագրել ենք, որ դա անում ենք սպառողների շահերի պաշտպանության համար, և հավաստիացումներ ենք ստացել տարբեր բանաձևերով, որ դա չի կարող ազդել միավոր գազի վաճառքի գնի վրա: Կառավարության այսօրվա նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Շուկայի վերահսկողական տեսչական մարմնի ղեկավարից ուսումնասիրության տվյալներ խնդրեց:

Արմեն Կոտոլյանը նշեց, որ ներկայում հանրապետությունում գազի գինը տատանվում է 255-310 դրամի սահմաններում:

«Նախկինում՝ խ.մ.-ով վաճառքի դեպքում, երբ գազը վաճառվում էր 200 դրամով, կիլոգրամի փոխվելու դեպքում պետք է վաճառվեր 272 դրամ, բայց այսօր որոշ տնտեսվարողներ գազի գինը հասցրել են 310 դրամի: Այս հարցի շուրջ զրուցեցի ՊԵԿ-ից պարոն Մաշադյանի հետ, ով բացատրեց, որ նախկինում տնտեսվարողները հնարավորություն են ունեցել չարաշահումների միջոցով գինը ցածր պահել, այսինքն՝ գինը գրված է եղել 200 դրամ, բայց իրականում այն եղել է 222 դրամ, այսինքն՝ թերլիցքավորման արդյունքում հնարավորություն են ունեցել ցածր գին ներկայացնել: Այսօր այդ հնարավորությունը չունենալու պատճառով տնտեսվարողները ստիպված են եղել գին բարձրացնել: Այսինքն՝ սպասվելիք 270-280 դրամի փոխարեն գինը հասել է 300-310 դրամի»,- պարզաբանեց Արմեն Կոտոլյանը:

Վարչապետը ֆինանսների նախարարից հետաքրքրվեց՝ «համոզվա՞ծ ենք, որ ճիշտ բանաձև ենք կիրառել, ընդամենը նույն խ.մ.-ը տրանսֆորմացրել ենք կիլոգրամի»:

«Այո՛, բայց ոչ թե գազի արժեքին է վերաբերել փոփոխությունը, այլ ակցիզային հարցին: Այսինքն՝ մենք հարկի մասն ենք սահմանել այնպիսին, որը կլորացվել է դեպի ներքևի կողմ: Հետևաբար՝ խոսքը վերաբերել է միայն չափման միավորի փոփոխությանը, ոչ թե գումարի: Եթե ելնում ենք նրանից, որ նախկին որևէ չարաշահում չի եղել, չէր կարող գինը փոխվել»,- պարզաբանեց Ատոմ Ջանջուղազյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան