Իզմիրում թուրքական «STAR» նավթավերամշակման գործարանային համալիրի բացման արարողության ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը. տեղեկացնում է ermenihaber-ը: Թուրքիայի նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ հայերն «օկուպացրել են ադրբեջանական հողերի 20%-ը»: Ընդգծել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան տարածաշրջանի կայունության համար կարևոր երկրներ և առանց այդ երկրների թույլտվության ոչ մի նախագիծ չի կարող իրագործվել …