Երաշխավորությունն արդեն աջակցություն է. Էդմոն Մարուքյանը՝ Արցախի երկու նախագահների առաջարկների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Գոյություն ունի երաշխավորի ինստիտուտ, Արցախի ներկա և նախկին նախագահները միջնորդել են, թող գլխավոր դատախազն էլ պատասխանի: ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազին ուղղված Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դիմումին:

Հարցին՝ սրանում քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է՝ Մարուքյանը պատասխանեց. «Նախագահները՝ նախկին և գործող, քաղաքական մարդիկ են, և նրանց բոլոր գործողությունների մեջ պետք է փնտրել քաղաքական ենթատեքստ: Բայց մենք խոսում ենք իրավական պրոցեդուրայի մասին, որ մարդիկ իրավական ընթացակարգով ասում են՝ մենք պատրաստ ենք երաշխավոր լինել, առաջարկում ենք մեզ որպես երաշխավոր հաշվի առնել: Հաշվի կառնեն, թե՞ ոչ, դա գլխավոր դատախազի գործն է»:

Դիտարկմանը, որ Արցախի ներկա և նախկին ղեկավարները, գուցե, առիթն օգտագործում են՝ Ռոբերտ Քոչարյանին իրենց աջակցությունը հայտնելու համար, ԼՀԿ ղեկավարն արձագանքեց. «Երաշխավոր կանգնելն արդեն աջակցություն է, բայց դա քրեական գործի վրա ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան