Մեկնարկում է TRIPP նախագծի իրականացումը․ ՈՒՂԻՂ
Քաղաքականություն
23.11.2026 | 13:08Հայաստանում մեկնարկում է «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի իրականացումը, որը նախատեսում է Հայաստանի տարածքով տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների զարգացում։ Նախագիծը նպատակ ունի ապահովել Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև հաղորդակցությունը՝ Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության պահպանմամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոյեմբերի 23-ին պաշտոնապես մեկնարկում է նախագծի իրականացումը։ Կառավարությունն արդեն որոշում է ընդունել նախապատրաստական աշխատանքների, այդ թվում՝ տարածքների մաքրման և նախագծման գործընթացների կազմակերպման վերաբերյալ։

