Նոր Սահմանադրության նախագծից հանվել է դրոշի և զինանշանի նկարագրությունը

Լուրեր

23.11.2026 | 12:18
Նոր Սահմանադրության նախագծից հանվել է դրոշի և զինանշանի նկարագրությունը
23.11.2026 | 12:10
Նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվել է // Փաշինյանը կրկին հրաժարականից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
23.11.2026 | 12:07
Նոր Սահմանադրության նախագծում փոխվել է Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող մեկ ձևակերպում
23.11.2026 | 12:00
Ուկրաինայի անվտանգության երաշխիքները «նման են ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին»․ Քուշներ
23.11.2026 | 11:50
Ազգային ժողովը կկարողանա ինքնարձակվել․ ի՞նչ է նախատեսում նոր Սահմանադրությունը
23.11.2026 | 11:39
Միջազգային պայմանագրերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը․ ինչ է առաջարկում նոր նախագիծը
23.11.2026 | 11:28
Տիգրան Բարսեղյանը՝ հաղթական գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 11:20
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի նավթամղիչ կայանի և Ռոստովի նավթավերամշակման գործարանի վրա
23.11.2026 | 11:11
Վարչապետը՝ ԶՈւ գերագույն հրամանատար առանց «պատերազմի ժամանակ» ձևակերպման․ ինչ է փոխվում ԶՈՒ-ին վերաբերող հոդվածում նոր Սահմանադրության նախագծում
23.11.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
23.11.2026 | 10:55
«Կոնֆլիկտի տրամաբանությունն է ստեղծել գեներալ մանվելներ, դոդիգագոներ, կալուգացի սամոներ, ռոբերտքոչարյաններ, սերժսարգսյաններ և միշիկներ». Փաշինյանը՝ նոր Սահմանադրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 10:40
Նոր Սահմանադրությամբ պետությունը պարտավորվում է երաշխավորել ընտրողների կամքի ճշգրիտ արտացոլումը
23.11.2026 | 10:39
Վաղարշակ Քեյանը և Դավիթ Սիմոնյանը՝ բռնցքամարտի Մ-23 ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ
23.11.2026 | 10:29
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները 1992 թվականից ի վեր ամենաշատ տեղերն են ստանում
23.11.2026 | 10:18
Մանվել Գրիգորյանի ժառանգներից բռնագանձված 9 անշարժ գույքն ու 6 ավտոմեքենան անցել են պետության սեփականությանը
Բոլորը

Նոր Սահմանադրության տեքստն արդեն հրապարակվել է։ Դրանում ավելացվել են նոր հոդվածներ, մի շարք հոդվածներ վերաշարադրվել են։ Խմբագրվել է նաև գործող սահմանադրության Հոդված 21-ը, որը վերաբերում է ՀՀ խորհրդանիշերին։

Գործող Սահմանադրության մեջ գրված է․

«Հոդված 21. Հայաստանի Հանրապետության խորհրդանիշերը

1. Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով:

2. Հայաստանի Հանրապետության զինանշանն է. կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով, և պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը և առյուծը, իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։

3. Դրոշի և զինանշանի մանրամասն նկարագրությունը սահմանվում է օրենքով։

4. Հայաստանի Հանրապետության օրհներգը սահմանվում է օրենքով:

Նոր Սահմանադրության նախագծում Հոդված 16-ն է Հայաստանի Հանրապետության խորհրդանիշների մասին, որն ընդամենը մեկ կետ է պարունակում»։

Հոդված 16. Հայաստանի Հանրապետության խորհրդանիշները
1. Հայաստանի Հանրապետության խորհրդանիշներն են զինանշանը, դրոշը և օրհներգը: Զինանշանի և դրոշի նկարագրությունը, ինչպես նաև օրհներգը սահմանվում են օրենքով, որն ընդունվում է հանրաքվեով։

Ստացվում է՝ գործող Սահմանադրության համեմատ՝ նոր նախագծում խորհրդանիշներին վերաբերող հոդվածի նկարգրական մասը հանվել է։ Նախագծում այլևս առանձին չեն նկարագրվում Հայաստանի դրոշի գույներն ու զինանշանի պատկերները, դրանց նկարագրությունը և օրհներգը սահմանելու հարցը վերապահվում է օրենքին, որի ընդունման համար նախատեսվում է հանրաքվե։

Անի Թամրազյան