Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կողմից 2018 թվականին կատարված աշխատանքների ամփոփումը: «Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը, Պաշտպանության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների ղեկավարներ: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության …

