Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Սեւանի «Հարսնաքար» հանգստի համալիրում այսօր մեկնարկել էր ՀՖՖ-ի 16-րդ ժողովը: Հանդիպման ընթացքում մասնակիցները «Շիրակ», «Միկա», «Ուլիս», «Արմավիր», «Ֆուրման Աբրահամյան», «Հայ-Արի», «Էսթեղլալ Կոտայք», «Զվարթնոց ՀԱՈւ» ֆուտբոլային ակումբներին զրկեցին ՀՖՖ անդամությունից: Ինչպես հայտնում է ՀՖՖ-ի կայքը, ժողովի պատվիրակները քվեարկությամբ հաստատեցին ՀՖՖ-ին անդամագրվելու վերաբերյալ «Գյումրու ֆուտբոլի ակադեմիա» ՓԲԸ, «Տեխնիկական կենտրոն ակադեմիա» ՓԲԸ, «Վ. Սարգսյանի …