Ապրիլի 30․ Վարչապետի թեկնածուն հայտնի է, ՀՀԿ-ն ատամ է ցույց տալիս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեկ տարի առաջ այս օրը հայտնի է դառնում, որ հաջորդ օրվա խորհրդարանի հատուկ նիստում «Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրելու է հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին։ Խմբակցության անդամ Արարատ Միրզոյանը վստահ է, որ Փաշինյանի ընտրության հարցում նույնիսկ Հանրապետականը խնդիր չի առաջացնի:

«Ես վստահ եմ, որ մեր պետության համար պետականամետ, ինքնիշխանության համար մտահոգ և պետության նորմալ կենսագործունեության համար մտահոգ բոլոր պատգամավորները քվեարկելու են Նիկոլ Փաշինյանի օգտին»,- ասում է ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանը։

Այս օրը սկսվում են Նիկոլ Փաշինյանի հանդիպումները խորհրդարանական խմբակցությունների հետ։ Առաջինը «Ծառուկյան» խմբակցությունն է։ Փաշինյանը լուրջ խնդիրներ չի ունենում առանց Գագիկ Ծառուկյանի ընթացած այս հանդիպման ժամանակ։ Գլխավոր խոչընդոտը ՀՀԿ-ն է։

«Վաղն առաջին հերթին պետք է տեղի ունենան վարչապետի ընտրություններ, և ես ասել եմ, հույս ունեմ, որ վարչապետի ընտրությունները տեղի կունենան առանց նախապայմանների»,- շարադրում է Նիկոլ Փաշինյանը։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Փաշինյանի հետ հանդիպումից հետո վստահեցնում է, որ նոր վարչապետի ընտրությունից նախկին իշխանությունների մտերիմ համարվող Գագիկ Ծառուկյանը վախենալու բան չունի։

«Գագիկ Ծառուկյանն իր գործունեությամբ ցույց է տվել, մի մարդ, որն ունի մեծ հանրային աջակցություն, ի՞նչ եք կարծում՝ նա ինչ-որ բանից վախեցո՞ղ է»,- համոզված է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։

Դաշնակցության և Հանրապետականի հետ հանդիպումից առաջ «Ելք» խմբակցության վարչապետի թեկնածուն ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարում է, որ այսօր երեկոյան իր կողմնակիցներին հրավիրում է հանրահավաքի․ «Բոլորիդ սպասում եմ, խնդրում եմ չմոռանաք»։

Դաշնակցության հետ հանդիպումն էլ խնդիրներ չի առաջացնում։ Հանդիպումից հետո ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասում է, որ կոալիցիոն կառավարության մաս կազմելու հարց չի քննարկվել:

«Մենք ընդհանրապես էսօր խնդիր չունեինք մաս կազմելու կամ չկազմելու, Դաշնակցությունը պորտֆելների, աթոռակռվի խնդիր չունի էսօր»,- հավատացնում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Ընտրվելու համար Նիկոլ Փաշինյանին պակասում է 6 ձայն, որն ակնկալվում է «Հանրապետական» խմբակցությունից։ Այս խմբակցության հետ հանդիպումը բաց է լրագրողների համար։ Հանրապետականները շատ հարցեր ունեն։ Արմեն Աշոտյանը պարզում է, որ Փաշինյանն այլևս նախկին ժխտողական վերաբերմունքը չունի ԵՏՄ-ի հանդեպ, քանի որ իրավիճակ է փոխվել։ Ուստի պարտավոր է ուղիղ ասել։

«Ուղիղ ենք խոսում, ես կարծում եմ, երբ որ երրորդ նախագահ, ընտրված վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական էր տալիս և իր հայտնի հայտարարության մեջ ասեց՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի, այս բոլոր հարցերի պատասխանները կարելի էր փակել, որ Սերժը ճիշտ էր, Նիկոլը սխալվեց։ Չասել, որ իրավիճակ է փոխվել»,- հեգնում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը։

Փաշինյանը հակադարձում է «Դե կներեք, սա դեռևս իմ հրաժարականի տեքստը չէ»։

Փաշինյանը ստիպված է ասել, թե ինչ պատկերացումներ ունի Հայաստանի  շրջափակման վերացման հետ կապված,  նաև ներկայացնել՝ ովքե՞ր են լինելու նրա կառավարության կազմում։ Խորհրդարանի ղեկավար Արա Բաբլոյանը չէր ցանկանա երկար-բարակ հարցեր տալ՝ այո՞ կամ ոչ։ Ահա թե ինչպիսի պատասխաններ է նա սպասում վարչապետի թեկնածուից։

-Այս օրերին Դուք ունեի՞ք հավաքներ կազմակերպելու ազատ հնարավորություն։ Այո՞, թե՝ ոչ,- ասում է Արա Բաբլոյանը։

-Այո,- կարճ է կապում Նիկոլ Փաշինյանը։

-Այս օրերին Դուք ունեի՞ք խոսքի ազատություն։

-Ինչպես այս օրերին, ես իմ ողջ կյանքում ունեցել եմ խոսքի ազատություն։

-Այս օրերին ժողովուրդն ունե՞ր իր կամքը արտահայտելու ազատություն։

-Այո։

-Մենք կարո՞ղ ենք ժողովրդավարական ազատությունների ապահովման առումով դրական տեղաշարժ արձանագրել Հայաստանում։ Ես կոնկրետ հարց եմ տալիս՝ այո կամ ոչ։

-Այո մենք ունենք։

-Շնորհակալություն։

Երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների հանրահավաքը։ Հանրապետականը հայտարարում է, որ դեռ չի որոշել, թե ինչ դիրքորոշում կկայացնի վարչապետի ընտրության հետ կապված։ Հրապարակում Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պաշտոնապես առաջադրված վարչապետի միակ թեկնածուն եմ, Հանրապետականը մեզ չի խանգարի, այնպես որ վաղը մեծ է հավանականությունը, որ կունենանք նոր վարչապետ:

«Ես հիմա հասկացա՝ բացարձակ կարևոր չէ, թե ինչ տեղի կունենա վաղն ԱԺ-ում, էականն այն է, որ հայ ժողովուրդը հաղթել է, և այդ հաղթանակն անշրջելի է և այդ հաղթանակը չի կարող կասկածի տակ դնել ոչ ոք»,- ոգևորված է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Ժողովրդին Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մայիսի 1-ի առավոտյան հավաքվել Հանրապետության հրապարակում և «տոնել սեփական հաղթանակը հուսահատության նկատմամբ»։ Իսկ Հանրապետականն, այնուամենայնիվ, անակընկալ ուներ։

Մհեր Արշակյան