Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Բարձրագույն դատական խորհուրդը Նիդեռլանդների թագավորության Դատական խորհրդի պատվիրակության հետ շարունակեց աշխատանքային քննարկումները: Առանցքային հարցերի շրջանակը վերաբերում էր բյուջեի կազմման և արդարադատության ծախսատարության կրճատման հիմնախնդիրներին: Հոլանդիայի դատական խորհրդի պատվիրակությունը` Կենտրոնական Վերաքննիչ Տրիբունալի նախագահ Թաքվոր Ավեդիսյանի գլխավորությամբ, երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Բարձրագույն դատական խորհրդի հրավերով: ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ …