2018-ի ապրիլյան ցույցերի 8 մասնակցի իրավունքների պաշտպանությունն իրականացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը. ՀՔԱՎ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

2018թ․ ապրիլյան քաղաքացիական անհնազանդության, ոչ բռնի, խաղաղ ցույցերի ընթացքում ոստիկանների գործողություններից տուժած 8 քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ստանձնել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։

Նրանց իրավունքների պաշտպանությունն իրականացնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Անի Չատինյանը, Արայիկ Զալյանը, Սյուզաննա Սողոմոնյանն ու Արտուր Հարությունյանը։

Ութ քաղաքացիներից երեքի գործով նաև ՀՀ ոստիկանությունից վնասի փոխհատուցման հայց է ներկայացվել դատարան։

Իսկ նրանցից Ս․ Պողոսյանի գործով ՀՀ վարչական դատարանն արդեն վճիռ է կայացրել և նրան բերման ենթարկելու ու ոստիկանության բաժնում սահմանված ժամանակից ավել պահելու՝ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ է ճանաչել։

Ուշագրավ է, որ հարուցված քրեական գործերը, որոնց շրջանակներում հետապնդվում էին ցուցարարները, Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո կարճվեցին, իսկ բերման ենթարկելու հիմնավորումների ապացույցներ ոստիկանները չկարողացան ներկայացնել և դադարեցրին հետապնդումները։

Սա հիմք է տալիս ենթադրելու, որ քրեական գործերը ցուցարարների շրջանում խուճապ առաջացնելու, վախի մթնոլորտ ստեղծելու և դրա հետևանքով ցուցարարների թիվը նվազեցնելու նպատակ են հետապնդել։

Ոստիկանության աշխատակիցները խախտել են ցուցարարների՝ հավաքների ազատության, ազատության և անձնական անձեռնմխելիության, խոշտանգումներից զերծ մնալու իրավունքները, ենթարկել անօրինական հետապնդումների։