Ունենք բոլոր նախադրյալները լավ բերք ստանալու համար. պետնախարար

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմից տեղեկացնում են, որ Գրիգորի Մարտիրոսյանը ապրիլի 30-ին  գյուղատնտեսության նախարար  Ժիրայր Միրզոյանի,  շրջվարչակազմերի ղեկավարների, ինչպես նաև պաշտպանության նախարարության և   արտակարգ  իրավիճակների պետական ծառայության  ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ քննարկելու գարնանացանի ընթացքում  հակահրդեհային և հակակարկտային  կանխարգելիչ միջոցառումների  անվտանգ կազմակերպման հարցերը:

«Խորհրդակցությանը զեկուցմամբ հանդես է եկել գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը: Վերջինս ներկայացրել է գարնանացանի ընթացքի վերաբերյալ ցուցանիշներ, նշել, որ պահանջված սերմերի տրամադրումը գտնվում է ավարտման փուլում և ուշացումներ չեն նախատեսվում: Խոսելով  հակահրդեհային և հակակարկտային  պաշտպանության մասին՝ Ժ. Միրզոյանը մասնավորապես  նշել է. «Գործընթացը իրականացվում  է երկու եղանակով՝ քիմիական և մեխանիկական: ՄԻնչև մայիսի 6-ը նախատեսվում է ավարտին հասցնել քիմիական եղանակով պայքարը, իսկ մեխանիկականը՝  կախված եղանակային պայմաններից՝ նախատեսում ենք ավարտել մինչև հունիսի սկիզբ»:

Գ. Մարտիրոսյանը լրացուցիչ պարզաբանումներ  ստանալաով վարչակազմերի ղեկավարներից  նշել է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի նվազագույնի հասցվի ցանքատարածություններում  հրդեհների  պատճառով բերքի կորուստը՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով լրացուցիչ միջոցներ: «Այս տարի ունենք  գոհացնող նախադրյալներ  բոլոր մշակաբույսերից լավ բերք ստանալու համար: Այդ իսկ պատճառով  պետք է օգտագործենք    հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների իրականացման համար մեր ամբողջ հնարավորությունները՝ վնասները նվազագույնի հասցնելու համար»,- ասել է Գ. Մարտիրոսյանը:

Խորհրդակցությանը արտակարգ  իրավիճակների պետական ծառայության  տնօրենի տեղակալ Վլադիկ Խաչատրյանը ներկայացրել է կատարված և նախատեսվող աշխատանքների մասին մանրամասներ:

Հանդիպման ավարտին պետնախարարը հորդորել է սերմերի և պարարտանյութերի տրամադրմանը զուգահեռ   տեղերում բացատրական  աշխատանքներ տանել դրանց ճիշտ և անվտանգ օգտագործման վերաբերյալ:

Խորհրդակցությանը մասնակցել է  քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը»,- ասված է հաղորդագրությունում: