Պուտինը հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը բարձր է, և հիմա անիմաստ է նրան ճնշել. Ստեփան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ

– Պարո՛ն Գրիգորյան, Երևանում տեղի ունեցավ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Շուտով կլրանա ԵՏՄ-ի կազմավորման 5 տարին, ի՞նչ արդյունավետություն է ունեցել այդ կառույցը:

– Մեղմ ասած՝ այդ կառույցը ակտիվ չէ, արդյունավետ չէ, ուժեղ չէ։ Առաջինը՝ ՌԴ-ն, որը պետք է լիներ այդ կառույցի շարժիչ ուժը, ինքն ունի լրջագույն խնդիրներ՝ գտնվում է պատժամիջոցների տակ։ Բացի այդ՝ ՌԴ տնտեսությունն ինքը արդյունավետ չէ։ Երկրորդ խնդիրն ավելի է կարևոր. ես համոզված չեմ, որ ՌԴ-ին պետք չէր, որ մենք արդյունավետ համագործակցություն ունենայինք։ Դա ավելի շատ Ռուսաստանի լծակն է՝ անդամ երկրներին իրեն մոտիկ պահելու համար։

– Ռուսաստանին հաջողվո՞ւմ է դա անել:

– Հաջողվում է։ Օրինակ՝ Վրաստանի հետ միջսահմանային փոքր առևտուրը փակվեց այն պատճառով, որ դա ԵՏՄ-ի պահանջներից մեկն էր: Կամ Իրանից նավթամթերքի ներմուծումը գրեթե դադարեց, քանի իրանական նավթը, որն աշխարհում ամենաորակյալներից է, չի համապատասխանում ԵՏՄ ստանդարտներին։ Հունվարից երրորդ երկրներից ներկրվող մեքենաների մաքսատուրքը կտրուկ կբարձրանա։

– ՌԴ-ն հունվարից 15 դոլարով բարձրացրել է Հայաստանին մատակարարվող գազի գինը՝ 150 դոլարից դարձնելով 165 դոլար: Նիկոլ Փաշինյանն այսօր միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ կարևորեց ԵՏՄ միասնական էներգետիկ շուկայի ստեղծումը, ոչ խտրական հիմքի վրա էներգառեսուրսների գնագոյացման հարցի լուծումը։ ՌԴ-ն կգնա՞ այդ քայլին։

– Ես չեմ հավատում: Բայց եթե դա լուծվի, ինչ-որ չափով փոխհատուցում կլինի։

– Ինչո՞ւ չեք հավատում։

– Քաղաքական հարց կա։ ՌԴ-ն ԵՏՄ ինտեգրացիան պահում և զարգացնում է ոչ թե այն նպատակով, որ Հայաստանի կամ Բելառուսի տնտեսությունները զարգանան, այլ որ մեր կախվածությունն իրենից ուժեղանա: Եթե մենք ԱՄՆ-ից կամ Եվրոպայից մեքենա չենք կարողանա ներկրել, քանի որ մաքսատուրքի պատճառով կթանկանա, ուզած-չուզած պետք է ներկրենք ՌԴ-ից։ ՌԴ-ն կգրավի մեր շուկան, և մեր մեքենաների որակը կիջնի: ՌԴ-ն մրցունակ չէ, բայց դրանով ուզում է մոնոպոլ դիրքեր ունենալ ոչ միայն գազի, այլև մթերքի և այլ ապրանքների դեպքում։

– Այնուամենայնիվ՝ գազի գնի շուրջ բանակցություններ են ընթանում Հայաստանի  և Ռուսաստանի միջև։ ՌԴ-ն չի՞ իջեցնի գազի գինը նորից 150 դոլարի։

– Այդ թանկացումն ի՞նչ եկամուտ պետք է տար ՌԴ-ին, դա արվեց մեր նոր Կառավարությանը մի փոքր ճնշելու, խեղճացնելու համար, ցույց տալու, որ կարող են էլի՛ բարձրացնել։ Այդ գազային քաղաքականությունը շատ կոշտ է։ Բայց երբ ասում եք՝ 150 դոլար, պետք է ճշմարտությունը նշել, որ այն մեզ հասնում է 300 դոլարով։ Պետք է ճշտել, թե այդ գնային տարբերությունը որտեղից է գալիս։ Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց այդ հարցը, բայց ռուսական կողմից որևէ արձագանք չեղավ։ Այնուամենայնիվ, Փաշինյանը փորձում է այդ կառույցից ինչ-որ բան ստանալ, բայց ուզում եմ զգուշացնել մեր Կառավորությունը, որ չի ստացվի։ ՌԴ-ն անզիջում է։

– Լարվածություն կա՞ ՀՀ իշխանությունների կամ Հայաստանի և ՌԴ-ի միջև։

– Վլադիմիր Պուտինը բավական պրագմատիկ մարդ է և հասկանում է, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը բավականին բարձր է։ Եվ հիմա անիմաստ է նրան ճնշել: Բայց ՌԴ-ում չեն սիրում, որ փողոցից միտինգների, պայքարի միջոցով մարդ գալիս է իշխանության։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան