Դատական իշխանության հեղինակության բարձրացման ուղղությամբ բավականին անելիք ունեն հենց իրենք դատավորները․ ԲԴԽ նախագահ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Այսօր՝ դատական իշխանության օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը շնորհավորել է դատավորներին և դատական ծառայողներին՝ առանձնահատուկ կարևորելով այն հանգամանքը, որ ժողովրդավարության ուղիով ընթացող բոլոր երկրներում առանձնակի դերակատարություն ունեն դատարանները, որոնց գործունեության արդյունքները թե՛ պետության, թե՛ հասարակության ձևավորման և կենսագործունեության ընթացքում մշտապես կրել են իրավունքի գերակայության, արդյունավետ արդարադատության և արդար դատաքննության երաշխավորի դերը։

«Այս սկզբունքների ամրագրմամբ է իրականացվել պետականության շինարարությունը և ձևավորվել ժողովրդավարական հասարակությանը հարիր դատական համակարգ», – ընդգծել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:

Միաժամանակ կարևորվել է դատավորների և դատական համակարգի աշխատակիցների կողմից իրենց մասնագիտական գործունեության բարեխիղճ իրականացումը, շարունակաբար գործադրվող ջանքերը դատաիրավական բարեփոխումների ուղղությամբ՝ ի ապահովումն դատական իշխանության անկախության ամրապնդման, դատական համակարգի անխափան գործունեության և արդարադատության արդյունավետության բարձրացման:

Եզրափակելով խոսքը Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընդգծել է նաև, որ դատական իշխանության հեղինակության բարձրացման ուղղությամբ բավականին անելիք ունեն հենց իրենք դատավորները. «Մասնավորապես՝ օրենսդրությամբ սահմանված վարքագծի կանոների պահպանումից սկսած մինչև մեր՝ որպես դատավորի սահմանադրական առաքելության իրականացում, որը, իմ համոզմամբ, առաջին հերթին պետք է դրսևորվի իրավունքի գերակայության պահպանմամբ, ինչն ունի իր բաղադրատարրերն ու սկզբունքները, մասնավորապես, օրինակություն, իրավական որոշակիություն, կամայականության արգելք, անկախ և անկողմնակալ դատարանում արդարադատության մատչելիություն, մարդու իրավունքների նկատմամբ հարգանք, խտրականության արգելք, հավասարություն օրենքի առաջ», – ամփոփել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը՝ շեշտադրելով, որ նման գործողությունների իրականացումը նպաստելու է ժողովրդավարական հասարակությանը հարիր դատական համակարգ ունենալու, հանրային վստահությունն ու իրավունքի գերակայությունն ամրապնդելու բոլորի նպատակի իրագործմանը:

Նշենք, որ Դատական իշխանության օրվան նվիրված պաշտոնական միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել նաև Հայաստանի Հանրապետության վարչապետը, նախագահը, ինչպես նաև Արդարադատության նախարարը։

Միջոցառմանը մասնակցել են նաև օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, դեսպաններ ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։