Ձեր հիմնական առաքելությունը ոչ թե արդարադատության իրականացումն է, այլ արդարության սահմանումը․ Գալյանը՝ դատավորներին

Լուրեր

06.10.2026 | 17:14
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
Բոլորը

Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Խորհրդանշական օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը ելույթ են ունեցել ՀՀ վարչապետը,ՀՀ նախագահը, ԲԴԽ նախագահը և արդարադատության նախարարը։

Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ նախարար Սրբուհի Գալյանը շնորհավորել է տոնական օրվա առթիվ՝ շեշտելով դատական իշխանության անկյունաքարային դերը ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության կայացման գործում:

Կարևորելով արդարադատության իրականացումը, դատական համակարգի նշանակությունը հանրային կյանքի տարբեր բնագավառներում՝ նախարարն ընդգծել է դատավորի դերի ազդեցությունը պետության, եւ պետական ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության եւ վերաբերմունքի արմատավորման ու երաշխավորման առանցքում:

«Հարգելի՛ դատավորներ, Ձեր հիմնական առաքելությունը ոչ թե արդարադատության իրականացումն է, այլ արդարության սահմանումը, որովհետև դուք օրենքի երաշխավորներն եք, իհարկե, արդարության իրականացման շղթայում դատարանները միակ դերակատարները չեն, բայց վերջնական որոշման կայացման հնարավորությունը և իրավունքն ունեն միայն դատավորները։ Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները, ըստ էության, կապված են նաև արդարադատության իրականացման շղթայում ներգրավված բոլոր մարմինների,այդ թվում՝ քաղաքականություն մշակող մարմնի հետ»,-մասնավորապես ասել է նախարարը:

Նա կարևորել է հանրության շրջանում դատարանի, դատավորի կողմից իրականացված գործունեության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումը և հանրային ճիշտ ակնկալիքի ձևավորումը:
Եզրափակելով՝ Սրբուհի Գալյանը շեշտադրել է արդարադատության միասնական չափանիշների հաստատման կարևորությունը, այն է՝ կանխատեսելի արդարադատության հիմքերի ստեղծման անհրաժեշտությունը: Նա հիշեցրել է, որ արդարադատության համակարգի բարելավումը մեր քաղաքացիների նկատմամբ պատասխանատվության դրսևորումն է։

Դատական իշխանության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը մանսակցել են օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, դատական համակարգի անդամներ: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ ԲԴԽ-ի կողմից:

Նշենք, որ Հայաստանի երրորդ Հանրապետության անկախ եռաստիճան դատական համակարգը ձևավորվել է 1999 թվականի հունվարի 12-ին «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի ուժով՝ հիմքում ունենալով իշխանությունների տարանջատման սկզբունքը: