Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցներով կատարված հրապարակումները «ԱՐՄՕՅԼ» ՓԲԸ վերաբերյալ հայտնում է հետևյալը. «ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 05.03.2019 թվականին տրված կատարողական թերթի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Հարկադիր կատարման օպերատիվ բաժնում 06.03.2019 թվականին հարուցվել են թիվ 04991809 և թիվ 04991822 կատարողական վարույթները: Հիշյալ կատարողական վարույթների …

