Քոչարյանի և մյուսների գործով դատավորը ինքնաբացարկ է ներկայացրել․ գործը կմակագրվի ուրիշի

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը ինքնաբացարկ է հայտնել։ Նրան էր մակագրվել Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի քրեական գործը։ ՀՀ դատական դեպարտամենտից չմանրամասնեցին, թե որն է ինքնաբացարկի պատճառը, ասացին, որ գործն ըստ ընթացակարգի կմակագրվի մեկ այլ դատավորի։

Նշենք, նաև որ 2008 թվականի Մարտի 1-ի արյունալի դեպքերի մեղադրանքի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործը մուտք է արվել դատարան, սակայն նիստի օրը դեռ հայտնի չէ, քանի որ դատավորը հրաժարվել է գործի քննությունից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի երեք դատավորներ՝ Դավիթ Գրիգորյանը, Նելլի Բաղդասարյանը և Հարություն Մանուկյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննության գործով ևս ինքնաբացարկ էին ներկայացրել։

Լիլիթ Շաբոյան