ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի աշխատանքային այցով Թբիլիսիում էր

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Մայիսի 3-4-ը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը Վրաստանի իր պաշտոնակցի հրավերով գտնվում էր Թբիլիսիում. տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից:

«Մայիսի 3-ին Վլադիմիր Կարապետյանը Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի ուղեկցությամբ հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳՆ Հարևան երկրների և տարածաշրջանների վարչության պետ Մալխազ Միքելաձեի և ԱԳՆ մամուլի խոսնակ Վլադիմեր Կոնստանտինիդիի հետ։

Հանդիպմանը Վլադիմիր Կարապետյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո ծավալվող գործընթացները, արտաքին քաղաքական գերակայությունները և երկրում տեղի ունեցող արմատական բարեփոխումների ընթացքը։

Վլադիմիր Կարապետյանը վերահաստատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիրքորոշումը, որ Վրաստանի հետ եղբայրական հարաբերությունները առանձնահատուկ տեղ են զբաղեցնում ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում և Հայաստանը մտադիր է խորացնելու փոխշահավետ գործակցությունը Վրաստանի հետ:

Մայիսի 4-ին Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Վրաստանի վարչապետի աշխատակազմի մամուլի գրասենյակի ղեկավար Մայա Տաբագարիի հետ։

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկու երկրների պետական գերատեսչությունների մամուլի ծառայությունների միջև համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ և Վրաստանի վարչապետերի աշխատակազմերի լրատվական ծառայությունների փոխգործակցությանը, հայ-վրացական հարաբերությունների շրջանակներում տեղի ունեցող միջոցառումների լուսաբանմանն առնչվող հարցերի: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել պարբերական դարձնել այս ձևաչափով հանդիպումները, որոնք կնպաստեն լրատվության ոլորտում փորձի փոխանակմանն ու կապերի ամրապնդմանը:

Այնուհետև Վլադիմիր Կարապետյանը հանդիպում է ունեցել Վրաստանի առաջատար լրատվամիջոցների խմբագիրների և փորձագետների հետ: ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը մանրամասն ներկայացրել է ՀՀ-ում ընթացող բարեփոխումների ընթացքը, անդրադարձել է հայ-վրացական փոխհարաբերություններին, հատուկ շեշտադրումներ արել ՀՀ վարչապետի՝ այս հարցերում առաջնայնությունների վրա և պատասխանել ներկաներին հուզող բոլոր հարցերին։

Թբիլիսի կատարած այցի ավարտին Վլադիմիր Կարապետյանը «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնում հանդիպում է ունեցել վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Մամուլի քարտուղարը ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխության նախապայմանների ու հեղափոխությանը հաջորդած իրադարձությունների մասին խոսելուց հետո, լսել է վիրահայերին հուզող մտահոգություններն ու առաջարկությունները, խոստացել դրանք բարձրացնել ՀՀ պատկան մարմինների մոտ»,- ասված է հաղորդագրությունում: