100 անասնապահ ֆերմեր մասնակցել է «Անասնապահության վարման նորարարական և արդյունավետ մոտեցումները» թեմայով համաժողովին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ստրատեգիական զարգացման գործակալությունից տեղեկացնում են, որ «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում մայիսի 2-4-ը ք. Ջերմուկում անց է կացվել «Անասնապահության վարման նորարարական և արդյունավետ մոտեցումները» թեմայով համաժողով:

 

Համաժողովի նպատակն էր երիտասարդ ֆերմերներին ծանոթացնել անասնապահության վարման նորարարական և արդյունավետ մոտեցումներին և խթանել դրանց կիրառումը ՀՀ գյուղական համայնքներում: Համաժողովին մասնակցեցին 100-ից ավել անասնապահ ֆերմեր Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Լոռվա մարզերից:

 

Համաժողովի ընթացքում, ֆերմերների փորձի փոխանակման նպատակով ՝ ներկայացվեցին և քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ հացահատիկային և կերային մշակաբույսերի մշակման գործում նոր տեխնոլոգիաների ներդրումը, կորնգանի արտադրությունն ու սերմնաբուծությունը Կարմրաշեն բնակավայրի օրինակով, ինչպես նաև եգիպտացորենի սիլոսի փորձարարական արտադրությունը Սյունիքի մարզի Բռնակոթ բնակավայրում:

«Անասնապահության վարման նորարարական և արդյունավետ մոտեցումները» թեմայով համաժողովին ներկա էին նաև գյուղատնտեսական սարքավորումներ և պարագաներ մատակարարող ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք անդրադարձ կատարեցին շուկայում առկա գյուղատնտեսական սարքավորումների և անասնաբուժական դեղորայքի հասանելիությանը և դրանց օգտագործման առավելություններին: «Սպեցմաշ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը հակիրճ ներկայացրեց ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցված մեխանիզմների կիրառման արդյունավետությունը և շուկայում հասանելի գյուղատնտեսական սարքավորումների ցանկը: