Հայտնի է՝ երբ կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերը
Հասարակություն
29.11.2026 | 20:30
Երևանի Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 12-ին՝ ժամը 20։00-ին, տեղի կունենա մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Միջոցառման շրջանակում Հանրապետության հրապարակը կվերածվի մեծ էկրանի, որտեղ առաջին անգամ կցուցադրվի ամանորյա հեքիաթային մուլտֆիլմ-մյուզիքլ։
Այս տարի տոնածառի լույսերի վառման արարողությանը կներգրավվեն նաև քաղաքացիները։
«Այս տարի Երևանի գլխավոր տոնածառի լույսերը վառելու ես դու։ Քո լույսն է դառնալու մեր քաղաքի ամանորյա հեքիաթի հերոսը»,- ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։

