Աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով կփոխհատուցվի․ նախագծի հեղինակներ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու նույն խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցել:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ այս նախաձեռնության նպատակն է աջակցել ուսանողներին՝ տալով նրանց հնարավորություն կրթությանը զուգահեռ նաև աշխատել։

«Այս նախագծի նպատակը միայն հարկային մուտքեր ապահովելը չէ, մեր գերնպատակը ուսանող-բուհ-աշխատաշուկա կապը ստեղծելն է։ Մենք այս փուլում նպատակ ունենք ուսանողներին տալ հնարավորություն, որ ուսանողը սեփական աշխատանքով կարողանա վճարել իր ուսման վճարը»,- ասաց  Մակունցը։

Վերջինիս խոսքով՝ այս նախաձեռնությունը կարող է նաև լուծել կրթական ծրագրերի և աշխատաշուկայի պահանջների անհամապատասխանության խնդիրը. «Շատ հաճախ բախվում ենք մի իրավիճակի, երբ բուհը գերազանց ավարտած ուսանողը պրակտիկ գիտելիքների չի տիրապետում, իսկ այս խնդրի կարգավորման համար, կարծում ենք, որ բուհերը կթարմացնեն և կփոխեն իրենց ծրագրերը՝ այն հնարավորինս  հարմարեցնելով աշխատաշուկայի չափանիշներին»։

Ասուլիսին ներկա  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ նախագծի վերաբերյալ նշեց, որ այս նախագիծը հեղափոխական լուծում է և աշխատող մարդուն տալիս է հնարավորություն օգտվելու այս արտոնությունից։

«Համալսարաններում նշում են, որ սա միանշանակ դրական ազդեցություն կունենա, քանի որ այն կբերի նրան, որ հնարավորինս շատ ուսանողներ կլինեն, ինչի պարագայում նաև կավելանա դասախոսների աշխատավարձը»,- նշեց պատգամավորը։

Ըստ պատգամավորի՝ եթե սա տարածվի բակալավրիատի վրա, հաճախելիության և կրթության որակի առումով գուցե խնդիր ունենանք:

«Ուսանողների հետ ենք հանդիպել, շահառուներն իրենք են և շահագրգիռ են, որ դա հենց առաջին կուրսից լինի, բայց պետք է լսենք նաև փորձագետների կարծիքը»,-ասաց Գաբրիելյանը:

Վերջինս նաև հավելեց, որ այս նախաձեռնությունը կտարածվի պետական և մասնավոր այն բուհերի վրա, որոնք ունեն պետական հավատարմագիր։

Հիշեցնենք, որ թեմային ավելի վաղ անդրադարձել էր Factor.am-ը՝ «Իմ քայլը» խոստանում է բարձրագույն կրթությունը դարձնել փաստացի անվճար. ի՞նչ ռիսկեր է պարունակում այս նախաձեռնությունը»  վերտառությամբ նյութում։

Աղավնի Սուքիասյան