Տնտեսության առանձին ճյուղերում մենաշնորհները պահպանվել են․ տնտեսագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Մեզ մոտ կան դասական մենաշնորհային տնտեսություններ՝ իրենց բոլոր արատավոր հետևանքներով: «Մենաշնորհների դեմ պայքար. ովքե՞ր են շուկայի հետհեղափոխական խաղացողները» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

«Հայաստանի Հանրապետությունում տարիներ շարունակվող արատավոր պրակտիկան՝ մենաշնորհներին հովանավորություն, քաղաքականության և տնտեսության սերտաճում, այս քաղաքականությունն ուղղակի տնտեսությունն այդպիսին պետք է դարձներ և դարձրել էր: Սա եղել է նախկին իշխանության կառավարման համակարգը: Չէր կարող լինել մի կողմից՝ քաղաքական մենաշնորհ ունեցող քաղաքական ուժ, և մյուս կողմից՝ չլիներ տնտեսական մենաշնորհ ունեցող գործարարություն: Այս երկուսն իրար հետ սերտորեն փոխկապակցված են»,- ասաց տնտեսագետը:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ապա, ըստ Խաչատրյանի, Հայաստանում իսկապես այնպիսի պայմաններ են ստեղծվել, որ ցանկացած մարդ կարող է ցանկացած տնտեսական գործունեությամբ զբաղվել. «Այլ խնդիր է, թե որքանո՞վ այն մարդիկ, որոնք ցանկանում են որևէ գործունեությամբ զբաղվել, այդ հնարավորություններն ունեն՝ ֆինանսական, շուկայում կարող են տեղավորվել, թե՝ ոչ: Սրանք շատ կարևոր են, որովհետև իրականում ստեղծված մենաշնորհային դաշտը քանդելը ժամանակատար է: Դա կարող է ժամանակատար չլինել, եթե կիրառվեն 1917 թվականի հեղափոխական մեթոդները, ոչ թե 2018-ի Հայաստանի հեղափոխական մեթոդները»:

Վահագն Խաչատրյանը կարծում է, որ նոր Կառավարությունն այս հարցում իմ ամբողջ ռեսուրսները չի օգտագործում: «Օրինակ՝ ինձ շատ հետաքրքրող բնագավառներից մեկը վառելիքի շուկան էր: Եվ երբ սկսեցի հետաքրքրվել, թե ի՞նչն է պատճառը, որ մինչև հիմա մեզ մոտ 3 ընկերություն է զբաղվում բենզինի վաճառքով, երբ հարևան Վրաստանում մինչև 8 ընկերություն է դրանով զբաղվում: Պարզվում է, որ մեզ համար վրացական կողմն արհեստական արգելքներ է սահմանում: Մեր Կառավարությունը, կարծում եմ, անելիք ունի»,- ասաց նա:

Ամփոփելով՝ Վահագն Խաչատրյանն արձանագրեց. «Ամեն դեպքում՝ մեր տնտեսության առանձին բնագավառներում մենաշնորհային դիրքը շարունակում է պահպանվել առանձին գործարարներից կողմից»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղավնի Սուքիասյան