Որքան կտևի Կասկադ համալիրի վերակառուցումը. քաղաքապետարանի խորհրդականը մանրամասներ հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

«Կասկադ համալիրի անավարտ հատվածի վերակառուցման հետ կապված գործընթացներում մենք ունեցանք մի քայլ առաջընթաց, որը վկայում է շատ կարևոր և գործնական փուլի մասին»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը։

«Ներդրող գործընկերոջ հետ ստորագրեցինք Կասկադ համալիրի անավարտ հատվածի վերակառուցման՝ «Կասկադ» մշակութային հանգույց նախագծի իրականացմանն ուղղված պայմանագիրը, որի հիման վրա կկարգավորվեն կողմերի իրավահարաբերությունները, և որի շնորհիվ կիրականացվի մեր հետագա ամբողջ գործընթացը։ Հաջորդիվ նաև նախատեսվում է կնքել հարակից հատվածում գտնվող հողամասի առուվաճառքի պայմանագիրը, որը հանդիսանում է ծրագրի իրականացման այն կոմպոնենտը, որը հնարավորություն է տվել մրցույթի պայմաններին համապատասխան ներգրավել ներդրող ընկերությանը։ Եվ այս երկու պայմանագրերի տրամաբանությունը և կարգավորումները այնպիսին են, որ կառուցապատման աշխատանքները երկու հատվածներում՝ համայնքապատկան՝ հետագայում համայնքին հանձնվելիք կառույցի մասով, և հարակից հատվածում իրականացվող շինարարությունը պետք է տեղի ունենան զուգահեռ, միաժամանակյա կազմակերպման սկզբունքով, որպեսզի հնարավոր լինի ապահովել ամբողջ քաղաքաշինական պրոցեսի միասնականությունը և համաժամանակյա իրականացումը»,- ընդգծեց Թևանյանը։

Քաղաքապետի խորհրդականը նշեց, որ ծրագիրը ներառում է նաև հարակից հատվածում գտնվող համայնքային հողամասի բարեկարգում և այն որպես քաղաքային այգի ձևավորելու մտադրությունը։

«Ծրագրի իրականացման նախատեսվող ժամկետը շինարարության թույլտվության պահից սկսած 5 տարիների ընթացքն է, որի ամբողջ ժամանակահատվածում պետք է հնարավոր լինի ապահովել մշակութային հանգույցի ամբողջական կառուցումը և այն շահագործման ենթակա վիճակում համայնքին՝ ներդրողի կողմից որպես սեփականություն փոխանցելը»,- նշեց Սոնա Թևանյանը։

Հիշեցնենք, որ օրերս Երևանի քաղաքապետարանը հայտնեց՝ «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի վերակառուցման՝ «Կասկադ մշակութային հանգույց» նախագիծը կիրականացնի «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան