ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը բարձրաձայնեց քրեակատարողական հիմնարկների գրադարանների խնդիրների մասին: Նա առաջարկեց ընթերցանությունը խրախուսելու համար ազատազրկվածներին առաջարկել ընթերցել՝ նվազեցնելով պատժաչափը: «Այն դատապարտյալը, որը որոշակի չափով գիրք կկարդա, այդ չափով նվազեցվի պատժաչափը: Պայմանական ասաց՝ մեկ գիրք կարդալու դեպքում երեք օր նվազեցվի պատժաչափը: Հանձնաժողովը կստուգի կարդացած …

