Սրբեր երկրի վրա ինձ հայտնի չեն՝ այդ թվում դատախազներ․ Արթուր Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ազգային ժողովում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մայիսի 8-ին ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը, իսկ այսօր պատասխանում է այդ հաղորդման վերաբերյալ պատգամավորների հարցերին։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը դատախազից հետաքրքրվեց, թե դատախազության կողմից կոռուպցիոն հանցագործությունների գծով եղե՞լ են արդյոք նյութեր դատախազական համակարգի պաշտոնյաների նկատմամբ և այդ համակարգում ի՞նչ մակարդակի վրա է գտնվում կոռուպցիան։

Ի պատասխան Արթուր Դավթյանը նշեց․ «2018 թվականի ընթացքում քրեական հետապնդման ենթարկված գործող դատախազ չի եղել, 2017 թվականին քրեական հետապնդման է ենթարկվել գործող մեկ դատախազ՝ 2015 թվականին կատարված առերևույթ հանցագործության համար»։

Ըստ ՀՀ գլխավոր դատախազի՝ դատախազական համակարգում ներդրվել են վերահսկողական այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն են ընձեռում կոռուպցիոն գործարքները շատ արագ բացահայտել, սակայն այստեղ շատ կարևոր է նաև կոռուպցիայի վերաբերյալ մարկանց ընկալումը։

«Մենք պետք է ունենանք 0 հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ և թող անհամեստություն չլինի, բայց մեր համակարգում հաջողվել է ձևավորվել այդ մոտեցումը»,- ասաց  Դավթյանը։

Իսկ պատգամավորի դիտարկմանը՝ փաստորեն այսուհետ սրբե՞ր են դատախազները, Արթուր Դավթյանն արձագանքեց․ «Ես չեմ կարծում, որ մարդիկ երկու տեսակ են լինում՝ սրբեր և կոռուպցիոներներ, համենայնդեպս, սրբեր երկրի վրա ինձ հայտնի չեն՝ այդ թվում դատախազներ»։

Մանրամասները՝ տեսանյութում։