Ինձ վաղուց չեն խնդրում․ Արթուր Դավթյանը՝ նախկին պաշտոնյաների կողմից իրեն խնդրանքներով դիմելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն այսօր ԱԺ-ում պատգամավորների հարցերին պատասխանող  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց՝ քանի որ վերջին շրջանում նախորդ իշխանության որոշ ներկայացուցիչների դեմ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ մեղադրանքներ են առաջադրվել, արդյոք եղե՞լ են դեպքեր, որ նրանք խնդրեն իրեն առավել մեղմ գտնվել կամ որևէ կերպ ազդեցություն գործել հարուցված քրեական գործերի վրա՝ հաշվի առնելով  այն հանգամանքը, որ ինքը գլխավոր դատախազ է նշանակվել նախորդ իշխանության կողմից։

Պատգամավորի հարցին ի պատասխան Արթուր Դավթյանն ասաց, որ վաղուց իրեն չեն խնդրում։

«Ինչ վերաբերում է նախկինների կողմից խնդրանքներին, ապա պետք է ասեմ՝ ինձ վաղուց չեն խնդրում, որովհետև մարդիկ գիտեն, որ եթե ինձ խնդրում են, դա հակառակ էֆեկտն է ունենում։ Որևէ խոչընդոտ չունեմ: Որ պահին իմ մեջ բարոյական արգելք տեսնեմ, բարոյական չեմ համարի իմ պաշտոնավարումը»,- նշեց դատախազը։

Մանրամասները՝ տեսանյութում։