Արարատի մարզում քոլեջի 17-ամյա 2 ուսանողներ դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, մայիսի 9-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 22։30-ի սահմաններում Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի վ/3-րդի կողմնային մակերեսի կտրած վերք և ձախ ձեռքի 1-ին մատի դիմային ֆալանգի շրջանի կտրած վերք» ու «կրծքավանդակի ձախ կեսի թափանցող կտրած-ծակած վերք, որովայնի առաջնային պատի աջ և ձախ թուլակողերի կտրած-ծակած չթափանցող վերքեր» աշխորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել անչափահաս տղաներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Արարատի մարզի բնակիչներ՝ հասակակիցներ, 17-ամյա Վ. Հ.-ն և Ժ. Հ-ն։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 22։20-ի սահմաններում Բուրաստան գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել նշված անձանց և նույն գյուղի բնակիչ՝ 18-ամյա Գարիկ Շահբազյանի միջև, ով իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Վ. Հ.-ին և Ժ. Հ-ին։

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Գ. Շահբազյանին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները սովորում են Արարատի մարզի պետական քոլեջներից մեկում։ Փաստի առթիվ մարզային քննչական վարչությունում նախաքննություն է սկսվել։

Մանրամասները՝ տեսանյութում: