Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրգործով նշանակվել են առաջնային ու միջգերատեսչական համալիր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններ: «Երկու փորձաքննությունների՝ թե´առաջնային և թե´հանձնաժողովային եզրակացություններով Մանվել Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել որևէ հիվանդություն, որը ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ դասվում է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին», – factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարիա Օհանջանյանը: …

