Արցախը բանակցային սեղան վերադարձնելու՝ Փաշինյանի հայտարարությունից մեկ տարի անց. ի՞նչ ունենք և ի՞նչ սպասել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Եթե միջազգային հանրությունը, այդ թվում Ադրբեջանը, ուզում են լուծել Ղարաբաղի հարցը, անտրամաբանական է, որ այդ հարցը քննարկվում է մի ձևաչափով, որով այդ հարցը չի կարող լուծվել: Ինչպե՞ս կարող է բանակցային այս ձևաչափը լուծել մի հարց, որի առանցքային մասնակիցներից մեկը ընդհանրապես սեղանի շուրջ չէ: Արցախի Հանրապետության անունից կարող է խոսել Արցախի իշխանությունը, ինչպես Հայաստանի Հանրապետության անունից կարող է խոսել ՀՀ իշխանությունը»:

Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 2018 թվականի մայիսի 9-ին Ստեփանակերտում՝ վարչապետի կարգավիճակով իր առաջին մամլո ասուլիսում: Ի՞նչ առաջընթաց է գրանցվել այս հարցում անցած մեկ տարվա ընթացքում: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը խորհուրդ չի տալիս արագ արդյունք ակնկալել:

«Կարծում եմ՝ այս մեկ տարվա ընթացքում հաջողել ենք այս մոտեցումը ներկայացնել մեր գործընկեր, դաշնակից պետություններին, ադրբեջանական կողմին և հարցը դարձնել քննարկման առարկա: Իսկ ընդհանրապես, գործընթացը երկար է և, բնականաբար, պետք չէ ակնկալել շատ արագ և շատ դարակազմիկ փոփոխություններ»,- ասում է Ռուբե Ռուբինյանը:

Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում միայն մի քանի ոչ պաշտոնական և մեկ պաշտոնական հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ: «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ոչ միայն բանակցություն, անգամ երկխոսություն գոյություն չունի:

«Մենք չունենք երկխոսություն, մենք ունենք Ալիևի մենախոսությունը, որտեղ շարունակում է ակտուալ մնալ ռազմական հռետորաբանությունը, և մենք ունենք հայկական կողմի նոր իշխանության մենախոսությունը, որը փորձում է շատ ավելի խաղաղասիրական նոտաներով, խաղաղության օրակարգով գնալ առաջ: Կստացվի, թե՞ ոչ: Ես կարծում եմ՝ ոչ»,- ասում է ԲՀԿ-ական պատգամավորը:

Մեկ այլ պատգամավոր՝ «Լուսավոր Հայաստանից» Արման Բաբաջանյանը, գնահատում է Հայաստանի նոր իշխանության ջանքերը՝ ուղղված Արցախը բանակցային սեղան վերադարձնելուն: Բայց, նրա կարծիքով, դա միայն Հայաստանի ու Ադրբեջանի լուծելիք հարցը չէ:

«Կարծում եմ՝ միամտություն էր ի սկզբանե այս հարցն օրակարգ բերել, որը չէր կարող բացառապես Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության արդյունքը լինել: Շատ լավ հասկանալով նաև, որ Ադրբեջանը չի համաձայնելու և մենք չենք կարողանալու միջազգային այնպիսի ճնշումներ բանեցնել Ադրբեջանի վրա, որ ստիպված լինի հակամարտության մյուս կողմը համաձայնել Հայաստանի պահանջին»,- նշում է պատգամավորը:

Փոխարենը Արման Բաբաջանյանն ուշադրություն է հրավիրում վերջին շրջանում սահմանային իրավիճակի վրա՝ այն մտահոգիչ համարելով: Ասում է՝ բոլորին էր հասկանալի, որ Դուշանբեում կայացած, այսպես կոչված, «վերելակային», ոտքի վրա ձեռք բերված համաձայնությունը չի կարող երկար կյանք ունենալ:

«Այն հարաբերական խաղաղությունը, որ պահպանվում էր վերջին մեկ տարվա ընթացքում, որի վերաբերյալ մենք բավական ոգևորված էինք, որ կա հանդարտություն, խաղաղություն, բայց այդ խաղաղությունն ամբողջությամբ կախված էր Ադրբեջանի կամքից, և Հայաստանն այստեղ որևէ դերակատարություն չուներ»,- կարծում է Արման Բաբաջանյանը:

Խորհրդարանի իշխող խմբակցությունից մեկ այլ պատգամավոր՝ Հովհաննես Իգիթյանն ասում է՝ Ադրբեջանը մինչև հիմա որևէ տրամաբանական հակափաստարկ չի ներկայացրել բանակցություններին Արցախի վերամիանալու դեմ:

«Երբ մենք ասում ենք, որ Արցախի Հանրապետությունը պետք է մասնակցի այն բանակցություններին, որտեղ որոշվում է իր ժողովրդի և պետության կարգավիճակն ու ապագան, այս տրամաբանության դեմ մինչև հիմա Ադրբեջանը որևէ հակափաստարկ չի տվել, ինչպես չէր ըմբոստանում այդ ձևաչափի դեմ 5 տարի առաջ, երբ խնդրում էր Լեռնային Ղարաբաղին զինադադարի համար»,- նշում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:

Ըստ Իգիթյանի՝ թեև ադրբեջանական կողմն անմիջապես «ընդվզեց» բանակցային սեղան Արցախի վերադարձի մասին առաջարկի դեմ, սակայն դրական է համարում այն, որ հարցն արդեն սկսել է քննարկվել ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այնպես էլ հենց Բաքվի կողմից:

«Ադրբեջանն արդեն ոչ միայն բանավիճում է այդ հարցում՝ չնայած չբերելով ոչ մի տրամաբանական փաստարկ, այլև բանավիճում է Արցախի Հանրապետության հետ: Այսինքն՝ Արցախի ԱԳ նախարարը հայտարարություն է անում, Ադրբեջանն անդրադառնում է, ԱՀ նախագահի խոսնակը հայտարարություն է անում, Ադրբեջանն արձագանքում է: Այսպես է լինում սկիզբը, երբ կողմերը հաշտվում են այն մտքի հետ, որ Արցախի Հանրապետությունը և իշխանությունը գոյություն ունեն»,- կարծում է Հովհաննես Իգիթյանը:

Պատգամավորը համոզված է. կգա մի օր, երբ բոլորը կհասկանան, որ առանց Արցախի բանակցային գործընթացը հնարավոր չէ:

Թամարա Հակոբյան