«Արցախում հակահեղափոխության հաղթանակը կանխելու հարցում մեծ գործ ունի անելու պաշտոնական Երևանը». Վահան Բադասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Արցախի ընդդիմադիր «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը Factor.am-ի հետ հետ զրույցում ասաց, որ Արցախում ստեղծվել է ռևանշիզմի և հակահեղափոխության կենտրոն, որը ղեկավորում են 1994 թվականից մինչև հիմա բոլոր այն ղեկավարները, ովքեր դարձել են նախորդներ, բայց հիմք են պատրաստել հաջորդների համար:

«Այսօր նրանք դատապարտված են միավորվել, որովհետև ամեն մեկն ունեցել է բիզնես կենտրոններ, անձնական շահեր և թալան, և իրենք ուզում են պահպանել ապօրինաբար ձեռք բերածները։ Պահպանելու համար նրանք պետք է միավորվեն՝ անկախ նրանից, թե անձնական ինչ հարաբերության մեջ են»,- ասաց Բադասյանը։

Վահան Բադասյանը ռևանշիզմ է համարում նաև Արցախի 2-րդ և 3-րդ նախագահների դիմումը ՀՀ գլխավոր դատախազին՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու խնդրանքով: «Կազմակերպված ռևանշիզմի կենտրոն է Արցախը, որովհետև նաև Արցախում է կայացել Ռոբերտ Քոչարյանի գրքի շնորհանդեսը, որը հիմնովին սուտ է։ Պատմական փաստեր նշված են ճշմարտացիորեն, բայց սուտ է, քանի որ բոլոր իրադարձությունները կատարվում են մեկ մարդու՝ «հերոսի» շուրջը, և դա հենց ինքը՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է»,- ասաց Բադասյանը։

Նրա խոսքով՝ դա անձերի միասնություն է՝ ընդդեմ հայ ժողովրդի. «Ինչո՞ւ, որովհետև հայ ժողովրդին ձեռնտու չէր նրանց բոլորի վարած քաղաքականությունը։ Լևոն Տեր- Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Արցախում՝ 90-ականներին ղեկավարած Սամվել Բաբայանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի: Նրանք նույնատիպ քաղաքականություն են վարել՝ մարդու իրավունքների կոպիտ խախտումներով»:

Բադասյանի խոսքով՝ Արցախի իշխանական գրեթե բոլոր թեկնածուները սատարում են Ռոբերտ Քոչարյանին: «Դատապարտված են սատարել, Վիտալի Բալասանյանը, Սամվել Բաբայանը պարզ հայտարարել են Քոչարյանին աջակցելու մասին։ Գիտենք, որ Բակո Սահակյանը Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցն է։ Արցախի ներկայիս գրեթե ողջ իշխանությունը պաշտպանում է Ռոբերտ Քոչարյանին»,- շեշտեց Բադասյանը։

Ըստ նրա՝ Հայաստանում հեղափոխության առաջին օրից Արցախում ստեղծվել է ռևանշիզմի կենտրոնը և Ռոբերտ Քոչարյանն ուզում է միանալ ոչ թե ընդդիմադիր, այլ ռևանշիստ ուժերին։ «Ռևանշիստական ուժերն իրավունք չունեն իրենց կոչել ընդդիմություն»,- հայտարարեց Արցախի ընդդիմության ներկայացուցիչը։

Վահան Բադասյանը համոզված է, որ սրան զուգահեռ՝ Արցախում առողջ ուժեր են ծնվելու։ «Եվ մենք միասին իշխանափոխություն ենք անելու՝ համահունչ Հայաստանի հետ, և Բակո Սահակյանը գիտի, որ չունի, չի ունենալու Նիկոլ Փաշինյանի աջակցությունը: Որևէ մեկը հին, իշխանական թևերից չի կարող ունենալ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը»,- ասաց Բադասյանը։

Արցախի ընդդիմադիր կուսակցության նախագահի խոսքով՝ իշխանական թեկնածուներն Արցախում մեծ շանսեր ու վարչական ռեսուրս ունեն, սակայն առողջ ընդդիմության միջոցով պետք է արցախցուն շանս տրվի, որ հասկական՝ որ ուժի կողքին են կանգնում։ «Իհարկե՝ մեծ գործ ունի այստեղ անելու պաշտոնական Երևանը, որ կանխի Արցախում ռևանշիզմի և հակահեղափոխականության հաղթանակը, թե չէ դուրս կգա՝ լեգիտիմացվում են ռևանշիստ ուժերը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում»,- շեշտեց Բադասյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան