ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին: Քննարկվել են Հայաստանում էներգետիկայի բնագավառում բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքն ու համագործակցության զարգացման նոր ուղղությունները: Կարևորելով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում՝ Գարեգին Բաղրամյանը համոզմունք է հայտնել, …