«Հայաստանի Ժուռնալիստների միության տարածքների հիմնական մասը, կարելի է ասել՝ այլևս միությանը չեն պատկանում։ Ժամանակին կնքվել են ստրկատիրական, նվաստացուցիչ պայմաններով պայմանագրեր, որոնք լուծելը շատ բարդ ճանապարհ է խոստանում»,- այսօր հրավիրված ասուլիսում այսպիսի հայտարարություն արեց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։ Նշենք, որ Երևանի Պուշկինի 3Ա հասցեում գտնվող միության շենքում տարածքներ են վարձակալել մի շարք կազմակերպություններ՝ «Ֆոտոլուր» գործակալությունը, …

