Ծանրամարտը պաշտոնապես ընդգրկվել է Փարիզ-2024-ի ծրագրում

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ծանրամարտը պաշտոնապես ընդգրկվել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում 2024թ. անցկացվելիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում: Այդ մասին հայտարարվել է Դոպինգ թեստավորումների անկախ կազմակերպության (ITA) եւ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) միջեւ համաձայնագրի ստորագրումից հետո. գրում է ՀԱՕԿ-ը:

Մարտին Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմը ծանրամարտը պայմանական ընդգրկել էր Փարիզ-2024-ի ծրագրում: Այժմ ITA-ն կզբաղվի IWF-ում դոպինգային ռիսկերի գնահատմամբ, թեստեր անցկացնելով ու գնահատելով եւ այլ հարցերով: Հատուկ ուշադրություն կդարձվի դոպինգ ստուգումների պահպանմանն ու դրանց վերստուգմանը:

2017-ի հունիսին ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հայտնել էր, որ եթե դոպինգ սկանդալները շարունակական բնույթ կրեն ծանրամարտում, ապա այդ մարզաձեւը կարող է հեռացվել Փարիզ-2024-ի ծրագրից: Վերջին շրջանում IWF-ը փոխել է դոպինգի դեմ պայքարի մարտավարությունը եւ նոր ծրագիր է կիրառում Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերում: