Բանակում տիրող ոչ բարվոք, քրեածին վիճակի գագաթնակետը Մեղրու գնդում կատարվածն էր․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազի 2019 թվականի զեկույցից տեղեկանում ենք, որ 2018 թվականի ընթացքում քրեական պատասխանատվության է կանչվել 138 սպա, 2018 թվականին հանցագործություն կատարող զինվորականների շրջանում հանցագործություն կատարած սպաների թվի տեսակարար կշիռը կազմում է  25,7 տոկոս և միտում ունի ավելանալու, և սա այն դեպքում, երբ ՀՀ ռազմական հաստատությունները տարեկան կտրվածքով ավելի քիչ թվով սպաներ են պատրաստում։

Այս մասին այսօր խորհրդարանում, անդրադառնալով  ՀՀ գլխավոր դատախազության տարեկան հաղորդման՝  զինվորական հանցագործությունների վիճակագրությանը, ասաց  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Հաջորդ ոլորտը՝ ինքնասպանություններն են, որոնք խաթարում են հասարակության հավատը բանակի նկատմամբ։ Ըստ Ձեր ներկայացրած թվերի՝ արձանագրվել է ինքնասպանության և ինքասպանության հասցնելու 11 դեպք, սակայն այդ ցուցանիշը տարանջատված չէ, մինդեռ մեկը դժբախտություն է, մյուսը՝ հանցագործություն։ Մենք գործ ունենք զորակոչի ընթացքում հոգեբանական խնդիրներ ունեցող նորակոչիկներին հայտնաբերելու անկարողության հետ։ Դրա հետ մեկտեղ՝ բերված թվերից հետևում է, որ ինքնասպանության կամ դրան հասցնելու թիվը չորսով գերազանցում է հակառակորդի կրակոցից մեր ունեցած կորուստների թվին՝ 2018 թ․ դրանք եղել են 7-ը»։

Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ բանակում տիրող ոչ բարվոք, քրեածին վիճակի գագաթնակերտը Մեղրու գնդում կատարված դեպքն է։ «Դա ուներ խորքային պատճառներ, որոնք, սակայն, ստվերում մնացին ու վերաբերում են բանակում տիրող քրեածին վիճակին»,- ասաց  Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։