ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել Կոմիտեի նորանշանակ նախագահ Վահագն Վերմիշյանին: «Վահագն Վերմիշյանը աշխատել է տարբեր երկրներում, ունի մեծ փորձառություն և ստանձնելով Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը՝ կաշխատի այն բոլոր բացթողումները շտկելու ուղղությամբ, որոնք կան ոլորտում»,- ասել է փոխվարչապետը: Տիգրան Ավինյանը հատուկ ուշադրություն հրավիրեց քաղաքաշինության ոլորտի կարևորության վրա, խոսելով՝ Կոմիտեի դերի և …

