«Ոսկե ծիրան»-ի նոր տարբերանշանն ու ծրագրերը․ կինոփառատոնը մի շարք փոփոխություններ է կրել

Լուրեր

08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ոսկե ծիրան»-ը փոփոխություններ է կրել, կարելի է ասել՝ վերաբրենդավորում է տեղի ունեցել։ Այս մասին «Ոսկե ծիրան» Երևանի 16-րդ միջազգային կինոփառատոնի մամուլի ասուլիսի ընթացքում նշեց փառատոնի գործադիր տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը։

«Փորձել ենք տարիներ  շարունակ գործող ծրագրերը մի փոքր թարմացնել, ընդլայնել։ Կարծում եմ՝ ծայրահեղ փոփոխություններ չենք արել»,- նշեց Հասմիկ Հովհաննիսյանը։

Փոփոխությունների շարքում առաջինը, նրա խոսքով, փառատոնի նոր տարբերանշանն է։

«Դիզայներ Վիլյամ Կարապետյանի հետ  փառատոնի նոր տարբերանշանի ստեղծման ուղղությամբ շուրջ երեք ամիս աշխատել ենք։ Այժմ հասել ենք մի տարբերակի, որը բոլորիս սրտով է․ մինիմալիստական մոտեցմամբ է»,- նշեց փառատոնի գործադիր տնօրենը։

Փառատոնի նոր տարբերանշանի հեղինակ Վիլյամ Կարապետյանն ընդգծեց, որ այն հայկական ծիրանն է խորհրդանշում, մի տարբերությամբ՝ ծիրանն օվալաձև է, տարբերանշանը՝ շրջանակաձև։

Հասմիկ Հովհաննիսյանը, շարունակելով ներկայացնել փառատոնի հետ կապված նորությունները, ընդգծեց, որ արդեն 740-ից ավելի ֆիլմի հայտ են ստացել։  Մասնակցող երկրների թիվը դեռ հստակ չէ։

«Այս տարվա նորությունների շարքում կրթական ծրագրերն են, որոնց համար անվանումներ դեռ չենք մտածել։ Ծրագրերից մեկի հայտերի ընդունումն արդեն բաց է․ առաջին լիամետրաժ ֆիլմերի դեբյուտային նախագծերի  զարգացման դասընթացն է։ Տարբերվում է մասնագիտական մասից նրանով, որ հրավիրված են լինելու սկսնակ ռեժիսորներ։ Փառատոնի շրջանակում չորս օր տևողությամբ դասընթաց է անցկացվելու։ Հուսով ենք, որ մասնակիցները հետագայում մեծ միջազգային ճանապարհ կանցնեն»,- նշեց Հասմիկ Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանն ընդգծեց, որ դասընթացներին մասնակցել կկարողանան երիտասարդ, սկսնակ կինոգործիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ տարածաշրջանից։ Դասընթացավարների շարքում միջազգային փորձ ունեցող տեղական մասնագետներից բացի, նաև արտերկրից հրավիրված կինոգործիչներ  կլինեն։ Այս պահին հայտնի է, որ Ֆրանսիայից ժամանող մասնագետ կա։

«Ոսկե ծիրան»-ի գործադիր տնօրենի խոսքով՝ փոփոխություններ են եղել նաև անվանակարգերում․ միջազգային լիամետրաժ մրցութային ծրագիրը այլևս չի առանձնացնի խաղարկային և վավերագրական  ժանրերը։ Կներկայացվի մեկ մեծ ծրագիր, որը կդիտարկի ընթացիկ տարվա լավագույն ֆիլմերը՝ անկախ ժանրից։

Հասմիկ Հովհաննիսյանը նշեց, որ փառատոնում նաև ծրագրային փոփոխություններ են եղել։ Այժմ գործելու են «Լիամետրաժ միջազգային ֆիլմ», «Կարճամետրաժ տարածաշրջանային ֆիլմ», արտամրցութային՝ «Տարածաշրջանային համայնապատկեր», «Երևանյան պրեմիերաներ» և նոր՝  «Հարգանքի տուրք» ծրագրերը։

Փոփոխված ծրագրերից զատ, Հասմիկ Հովհաննիսյանի խոքով,  այս տարի փորձելու են «քաղաքում ավելի շատ երևալ»։ «Բացօդյա ցուցադրություններն ավելի մեծ ձևաչափով են լինելու»,- ընդգծեց Հասմիկ Հովհաննիսյանը։

Փառատոնի միջազգային ծրագրերի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը նշեց, որ նախորդ տարվա պես, այս տարի ևս՝ հավատարմագրելու են կինոգործիչներին ու կինոմասնագետներին։ Հայտերի ընդունումը մինչև հունիսի 15-ն է։

«Այս տարի «Ադամ Միցևիչ» լեհական ինստիտուտի հետ համագործակցություն ունենք, որի շրջանակում ոչ միայն ցույց ենք տալու ֆիլմեր, ունենալու ենք ցուցահանդես, այլ նաև  դասընթաց՝ նախատեսված  աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի համար»,- ընդգծեց Վարվառա Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ դասընթացը մոնտաժողների համար է անցկացվելու՝ Լեհաստանից ժամանած մոնտաժի երկու մասնագետների կողմից։

«Ոսկե ծիրան»-ի միջազգային ծրագրերի ղեկավարը հավելեց, որ այս տարի նաև կլինի 2018-ին մեկնարկած «See to see» նախագծերի շուկան, որն ընդունում  է հայտեր Հայաստանից,  Թուրքիայից, Իրանից, Ադրբեջանից, ամեն երկրից՝ երեքական նախագիծ։

«Լինելու է նաև աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի շուկա։ Այս դեպքում՝ ամեն երկիր երկուական նախագիծ կարող է ներկայացնել։ Սպասում ենք հատկապես հայ կինոգործիչների դիմումներին»,- նշեց Վարվառա Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ երկարացվել է հայտերի ընդունման ժամկետը․ մինչև մայիս 19-ը: Այս պահին արդեն 27 ավարտուն և 5 աշխատանքային փուլում գտնվող նախագիծ են հայտագրել։

«Ոսկե ծիրան» Երևանի 16-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 7-14-ը։

Նելլի Մելքոնյան