Արդյոք վարչապետին, ԱԺ նախագահին, Սասուն Միքայելյանին կալանավորելու միջնորդություն կրկին կներկայացնե՞ք, եթե քաղաքական իրավիճակ փոխվի․ պատգամավորը՝ գլխավոր դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց՝ ի՞նչն էր պատճառը, որ հնարավոր չեղավ ՀՀ նորագույն պատմության ամենախոշոր կոռուպցիոն գործարքի մեջ մեղադրվող ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արամ Հարությունյանի կալանքի հարցը լուծել այնպես, որ նա չհասցներ երկրից դուրս գալ և այժմ էլ գտնվեր հետախուզման մեջ։

Պատգամավորը հետաքրքրվեց նաև՝ ինչո՞ւ Գլխավոր դատախազությունը ԴԱՀԿ նախկին պետ և նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին թույլ տվեց երկրից դուրս գալ, իսկ  պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, երբ նա  դեռ Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակ ուներ, արգելվեց Վրաստան հասնել, հետևաբար ինչո՞վ էր պայմանավորված երկու գեներալների նկատմամբ դրսևորված վերաբերմունքի տարբերությունը։

Թագուհի Թովմասյանի հաջորդ հարցը վերաբերում էր ուղիղ մեկ տարի առաջ գլխավոր դատախազի այն միջնորդությանը, ըստ որի, պետք է կալանավորվեին Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը՝ հիշեցնելով, որ նրանց կալանավորելու միջնորդությունը վերացավ, երբ դրան միջամտեց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Ստացվում է՝ ՀՀ գլխավոր դատախազը քաղաքական հրահանգներով ուղղորդվող պաշտոնյա է, որովհետև, փաստորեն, վարչապետը կարող է միջնորդել և ասել, որ այս մարդիկ չպետք է կալանավորվեն և չեն կալանավորվի, և հակառակը։ Հետաքրքիր է, եթե քաղաքական իրավիճակ փոխվի նույն մարդիկ Ձեր կողմից էլի կներկայացվե՞ն կալանքի»,- դատախազին հարցեր ուղղեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։