Գյումրիում փողոցների վերանորոգման աշխատանքների ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու «Մասնակցային մոնիտորինգ՝ հանուն բարեկարգ և որակյալ ճանապարհներ Գյումրիում» ծրագրի շրջանակներում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի հանգամանքները:

«ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում ստացվել է հասարակական կազմակերպության կողմից 2019 թվականի ապրիլի 17-ին Շիրակի մարզի դատախազություն ներկայացված  «Մասնակցային մոնիտորինգ՝ հանուն բարեկարգ և որակյալ ճանապարհներ Գյումրիում» ծրագրի շրջանակներում կազմված ամփոփ վերլուծությունը, որի համաձայն՝ նշված կազմակերպության դիտորդական խմբի անդամների կողմից 2018 թվականի հուլիսի 1-ից կատարված ուսումնասիրությունների արդյունքում Գյումրի քաղաքի մի շարք փողոցների վերանորոգման  աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են շեղումներ՝ սահմանված նորմատիվներից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 214-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հաղորդագրությունում: